23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, պայթյունը կլինի Եվրոպայի վերջը. Զելենսկի

Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել եվրոպացի առաջնորդներին կանխել «Եվրոպայի վերջը»՝ Զապորոժիեի շրջանի Էներգոդարի ատոմակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով։ Տարածված պաշտոնական տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ Եվրոպան պետք է արթնանա, այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը՝ այս պահին:

«Ռուսական տանկերը կրակում են ատոմային բլոկերի վրա: Այդ տանկերը ջերմատեսիլ սարքերով են հագեցած, այսինքն՝ նրանք գիտեն՝ դեպի ուր են կրակում: Նրանք դրան նախապատրաստվել են: Դիմում եմ նրանց՝ ով գիտի Չերնոբիլ բառը…Ռուսաստանը ցանկանում է կրկնել և կրկնում է, բայց 6 անգամ ավելի շատ…

Եվրոպացիներ, արթնացեք, խնդրում եմ: Ասեք Ձեր քաղաքական գործիչներին՝ ռուսական զորքերը կրակում են Ուկրաինայի ատոմակայանին: Զապորոժիեի ատոմակայան…»,-նշել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ զգուշացնում է այն մասին, որ երբևէ որևէ երկիր կրակահերթի չի ենթարկել ատոմային էներգաբլոկերը: Նրա խոսքով, պատմության, մարդկության պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ահաբեկչական պետությունը նաև դիմում է միջուկային տեռորի։ Զելենսկին շարունակել է, ասելով, որ ռուս քարոզիչները սպառնում էին աշխարհը ծածկել միջուկային մոխրով, հիմա դա սպառնալիք չէ, դա իրականություն է: Նա հորդորել է անհապաղ կանգնեցնել ռուս զինվորականներին:

«Ձեր քաղաքական գործիչներին տեղեկացրեք՝ Ուկրաինան՝ 15 ատոմային բլոկ է: Եթե լինի պայթյուն, դա կլինի բոլորի վերջը, Ուկրաինայի վերջը: Դա Եվրոպայի էվակուացիա է: Եվրոպայի միմիայն անհապաղ գործողությունները կարող են կանգնեցնել ռուսական զորքերին»,-նշել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ ողջ գիշեր մարտեր են ընթացել Զապորոժիեի ատոմակայանի մոտ, բռնկվել է խոշոր հրդեհ: Ավելի ուշ հաղորդվել է, որ թույլատրվել է հրշեջների մուտքը տարածք, հրդեհը տեղայնացվել և չեզոքացվել է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ