19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ղարաբաղը (Արցախը) Հայաստան է», «Շուշի, ոչ Շուշա». հայ երկրպագուների պաստառները՝ ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մասնակցությամբ խաղի ժամանակ (Լուսանկարներ)

Մարսելի «Օլիմպիկը» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբին և 3:1 հաշվով հաղթանակ տարել: Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած խաղին ներկա են եղել նաև հայ երկրպագուները, ովքեր տրիբունաներում պարզել են հայկական դրոշները: «Ղարաբաղը (Արցախը) Հայաստան է», «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը», «Շուշի, ոչ Շուշա». նման գրությամբ պաստառներ են հայ երկրպագուները տարել մարզադաշտ:

ՔՊ-ն որոշել է նախագահի ընտրության օրը. «Ժողովուրդ»

Ազգային ժողովը ՀՀ նախագահ կընտրի մարտի 1-ից գումարվող հերթական նստաշրջանում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը նպատակադրվել է ընտրությունն անցկացնել մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, չի բացառվում՝ հենց մարտի 3-ին: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 9-ին գրել էր, որ իշխանությունը չունի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին առաջին փուլով անցկացնելու համար բավարար ձայներ […]

Ընդդիմադիր խմբակցության նախագիծը` ՔՊ-ի «տանը կռիվ է գցել». «Ժողովուրդ»

Փետրվարի 23-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրն» է: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնության նպատակը վերոնշյալ հռչակագրում տեղ գտած հակահայկական մի շարք ձեւակերպումներին (այսպես ասած` «Զանգեզուրի միջանցքից» մինչեւ Հայոց ցեղասպանության խեղաթյուրում) հակադարձելն է: «Ժողովուրդ» օարթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «տանը կռիվ է գցել»: Խորհրդարանական […]

Ինչ ազգակցական կապ ունեն Վիլեն Գաբրիելյանն ու Դավիթ Տոնոյանը. «Ժողովուրդ»

Պարզվում է, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից անձնական երաշխավորություն ներկայացնելն ամենեւին էլ պատահական չէ: Նախ՝ նշենք, որ դեռ հունվարի 20-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը անձնական երաշխավորությամբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն էին […]

Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդականը` ԿԲ խորհրդի անդամ. «Հրապարակ»

«Կադրային քաղաքականությունն այս իշխանությունների աքիլեսյան գարշապարն է՝ կա՛մ անփորձ ու անտեղյակ անձանց են նշանակում, կա՛մ՝ մերձավորներին, մանկության ընկերներին ու համադասարանցիներին, որոնք կարճ ժամանակ հետո հայտնվում են սկանդալների մեջ, բոց-հարցազրույցներ տալիս, խայտառակում իրենց ու իրենց նշանակողներին։ Նրանցից ավելի խելացիներն աշխատում են քիչ շփվել լրագրողների հետ եւ առանձնապես աչքի չընկնել։ Այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի […]

Հայկոյի կյանքում ամեն ինչ լավ է․ «Իրավունք»

«Իմ կյանքում ամեն ինչ լավ է, հիմա խորհրդակցության եմ, կներեք»: «Իրավունքի» հետ զրույցում այսպես պատասխանեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ներկայանալուց հետո հնարավորություն չտալով անգամ հարց հնչեցնել: Մինչդեռ տարածված լուրերի համաձայն, նախկին քաղաքապետը գրասենյակ է հիմնել եւ որոշակի գործունեություն է փորձում ծավալել քաղաքական դաշտում: Թե ինչով է հատկապես հիմա զբաղված Մարությանը, ինչքանով են տարածված լուրերը […]

Մեկ տարի է Հանրապետականն ասում է՝ պետք է միավորում ոչ թե առաջնորդի,այլ կապիտուլյանտ ռեժիմի հեռացման գաղափարի շուրջ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ տարի է Հանրապետականն ասում է՝ պետք է միավորում ոչ թե առաջնորդի,այլ կապիտուլյանտ ռեժիմի հեռացման գաղափարի շուրջ»։

Տարոն Մարգարյանը թոռնիկ է ունեցել

Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը օրերս պապիկ է դարձել։   «Հրապարակ»-ը գրում է, որ լույս աշխարհ է եկել Մարգարյանի ավագ որդու առաջնեկը։ Նրան կնքել են տատիկի՝ Տարոն Մարգարյանի տիկնոջ՝ Գոհարի անունով։ 44-ամյա Մարգարյանը բազմազավակ ընտանիքի հայր է, ունի վեց զավակ։

«Իշխանաձորում մեր զորքերի կոորդինատներն եմ տվել». պատերազմի օրերին պետական դավաճանություն կատարել են հիմնականում նախկին կամ ներկա զինվորականներ. ԱԱԾ (Տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի […]

«Ծնողները չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ուղարկել ծառայության». զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և, միաժամանակ, Հայաստանի Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի