19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հատուկ, լայնածավալ շփումներ չունեմ, եթե կա ինչ-որ քննարկման հարց, կարող ենք զանգել, իրար հետ խոսել. Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին

Մենք չենք կարող վերահսկել մեր բոլոր կողմնակիցներին՝ իրենք սոցցանցային ակտիվության առումով, ուզում եմ հավատալ, որ նույնը երրորդ նախագահի մոտ է, մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների վերաբերյալ սոցցանցային քննարկումներին։ «Միանշանակ կարող եմ ասել, որ մենք չենք ուղղորդում։ Ինչ վերաբերում է իմ և Սերժ Սարգսյանի հարաբերություններին, ապա վերջին […]

Հավաքում են մարդկանց, ովքեր պատրաստ են «տուզիկների» պես ծառայել, այս մարդիկ ատում են արհեստավարժ մասնագետներին. Քոչարյան

Այն նախարարությունը, որը պետք է հաշվարկ անի, թե Հայաստանի տնտեսության վրա ինչ ազդեցություն է ունենալու Թուրքիայի հետ սսահմանների բացումը, անվանել են հույսի նախարարություն, մամուլի ասուսլին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Մենք լրջագույն վտանգի առջև ենք կանգնած և մասնագիտական որևէ պրոֆեսիոնալ արձանանք չունենք։ Իմ տպավորությունն այնպիսինն է, որ այս մարդիկ ատում են արհեստավարժ մասնագետներին։ Լավ […]

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, ՄԱԿ-ին՝ դատապարտել ադրբեջանական պետական ահաբեկչական քաղաքականությունը․ հայտարարություն

Արցախի ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ահաբեկչությունն առաջին հերթին ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ: Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի Հանրապետության նախագահին փաստորեն ձերբակալելու պետական ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները […]

Լավ լուրեր Եվրոպական խորհրդարանից. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  Լավ լուրեր Եվրոպական խորհրդարանից։ Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ:   Հոդված 42-ում մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Արցախյան խնդրի կարգավորման միայն մեկ ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և շեշտում է կարգավորման 3 հիմնարար […]

Հանրային սննդի վայրեր ու մշակութային հաստատություններ մուտքի սահմանափակումները որոշ ժամանակ անց կարող են չեղարկվել. նախարար

Մեր բոլոր սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե որոշ ժամանակ անց հնարավո՞ր է՝ վերացվեն հանրային սննդի օբյեկտներ ու մշակութային հաստատություններ մուտքի սահմանափակումները։ Ավանեսյանը նշեց՝ հակակորոնավիրուսային սահմանափակումները միտված են որոշակի ընթացքում որոշակի խնդիր լուծելուն։ «Հունվարին օմիկրոն շտամի արագ, սրընթաց տարածման պարագայում, մեր կարծիքով, այն որոշակի զսպող […]

Պլանավորվում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցը Երևան. ՀՀ ԱԺ

Փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան: Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական […]

Ադրբեջանի սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու մասին շատ վտանգավոր գործընթացների մեկնարկի մասին է խոսում. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանից հնչած սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու, իսկ իրականում՝ առևանգելու վերաբերյալ, շատ ավելի խորը և վտանգավոր գործընթացների մեկնարկի մասին է խոսում, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել։   Նկատի ունենալով ադրբեջանական «սև ցուցակներում» հայտնված բազմաթիվ մեր հայրենակիցների փաստը, իրականում սա միայն մեկ մարդու ուղղված սպառնալիք չէ։ Եթե նույնիսկ […]

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 26 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1723 նոր դեպք

Փետրվարի 17-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1723 նոր դեպք: Կատարվել է 5734 թեստավորում, առողջացել՝ 1668 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411 878 դեպք, որոնցից 383 368-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18 674 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8253 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի