23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է ամեն գնով ինքնակազմակերպվենք՝ ստեղծելու արժանապատիվ ապագա. ՀՀ նախագահի թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

Խաչատուրյանը հայտարարեց, թե համոզված է՝ այս Ազգային ժողովը կկատարի իր պատմական միսիան ու բոլորին այս դժվար իրավիճակից հանելու գործում մեծ մասնակցություն կունենա:

Նա շնորհակալություն հայտնեց ՔՊ-ին իրեն վստահելու համար

«Իմ տարիքը, միգուցե, այնպիսին էր, որ ես հուզումնալից պահեր պետք է չապրեի, բայց, հավատացեք՝ ինձ համար շատ հուզումնալի էր ու նաև ես իսկապես զգացված եմ, որ նման պատվի եմ արժանացել ու հույս ունեմ, որ այն բոլոր պատկերացումները, որ ունենք Հայաստանի ապագայի վերաբերյալ, անպայման կիրականացնենք», – ասաց նախագահի թեկնածուն:

Խաչատուրյանն ընդգծեց՝ պետք է ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու երկիրը տանել զարգացման ճանապարհով:

«Մենք կարիք ունենք իմաստության, կայունության, միաբանության ու վստահության: Մենք պետք է ամեն գնով ինքնակազմակերպվենք՝ ստեղծելու մեր նոր արժանապատիվ ապագան», – հայտարարեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը, որն էլ հնարավորություն կտա արձանագրելու՝ քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող:

Նշենք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում նախագահի ընտրության հարցի քննարկմանը. վերջիններս լքել են նիստերի դահլիճը:

ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, չունի այդքան թվով պատգամավոր: ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է:

Սահմանադրությամբ նախատեսվում է ևս երկու փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է 65 և 54 ձայն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ