28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեզնից յուրաքանչյուրը նախագահ է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հղել:    «Երբ ես նախագահ էի դառնում, ես ասել եմ, որ մեզնից յուրաքանչյուրը նախագահ է: Քանի որ մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար, մեր հիանալի Ուկրաինայի համար: Իսկ հիմա այնպես է պատահել, որ մեզնից յուրաքանչյուրը մարտիկ է, մարտիկ իր տեղում: Եվ ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը […]

ՀՀ բանկերում ռուբլին գնվում է 2 դրամով, դոլարի գինն աճում է

Ըստ Rate.am կայքի տվյալների՝ հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 480 դրամ է, վաճառքինը՝ 487։   Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 529 դրամով, վաճառվում՝ 545 դրամով։ Ռուբլու առքի նվազագույն գինը 2 դրամ է, վաճառքինը՝ 5.11

«Ժառանգություն» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ

«Ժառանգություն» կուսակցությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է համապետական Քաղաքական խորհրդի նիստ: ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար և «Ժառանգության» համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցել են բոլոր մարզերից ժամանած 55 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել ադրբեջանաթուրքական ներխուժման և Արցախի մեծ մասի ու բուն Հայաստանի որոշ հատվածների բռնագրավման ժամանակ զոհված և […]

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ռուսաստանի հետ բանակցությունների վայր

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Բելառուսի Գոմելի մարզ` Ռուսաստանի հետ բանակցությունների վայր։   Ուկրաինական պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին։

Երկխոսությունը կօգնի լուծել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը. Իրանի ԱԳ նախարար

Թեհրանը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և հույս ունի, որ երկխոսությունը կօգնի լուծել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ «Սա լավ նորություն է, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն այն են, ինչին մենք կոչ ենք անում առաջին իսկ օրվանից: Քաղաքական երկխոսությունը տարածաշրջանում տասնամյակներ շարունակ գոյություն […]

Հայաստանյան բանկերում ռուբլու գինը գահավիժում է

Բանկերում ռուբլու գինը շարունակում է ընկնել։ Ըստ Rate.am կայքի տվյալների՝ ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է, վաճառքինը՝ 5.30։  Դոլարի առքի նվազագույն գինը 478.50 դրամ է, վաճառքինը՝ 485.50։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 528 դրամով, վաճառվում՝ 542 դրամով։  

ԵՄ-ն ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

Եվրամիությունը որոշում է կայացրել փետրվարի 28-ից ամբողջությամբ փակել ԵՄ օդային տարածքը Ռուսաստանի համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։ Փաստաթղթում ասվում է, որ ցանկացած օդանավ, որը շահագործվում է ռուսական ավիափոխադրողների կողմից կամ գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև չգրանցված Ռուսաստանում, «որոնք պատկանում են կամ վարձակալված կամ այլ կերպ վերահսկվում են Ռուսաստանի որևէ ֆիզիկական կամ […]

Թանկարժեք ցուցահանդես․ ԱԳ նախարարը ցուցահանդեսի է գնում Ժնև

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ժնև: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին: Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ:

Որտե՞ղ տեղի կունենան ռուս-ուկրաինական բանակցություններ․ Բելառուսը լուսանկար է հրապարակել

Բելառուսի ԱԳՆ-ն հրապարակել է լ;ուսանկարն այն սրահից, որտեղ պետք է ընթանան ռուս-ուկրաինական բանակցությունները։  Ռուսական կողմը սպասում է ուկրաինական պատվիրակությանը, որը պետք է ժամանի մոտակա ժամերի ընթացքում։ «ՌԻԱ նովստիի»փոխանցմամբ ուկրաինական պատվիրակույթունն այս պահին գտնվում է  Բելառուսում։

«Զելենսկին քիչ առաջ էս ինչ «գովալ էր գովում» էրդողանին ու Ալիևին…ասում է»…Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զուգադիպությո՞ւն… Երկուսն էլ հեծանիվ էին «քշում»։ Մեկը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,իսկ մյուսը՝ Ղրիմն Ուկրաինա է եւ վերջ։ Երկուսն էլ ստացան պատերազմ Երկուսն էլ պատերազմի ժամանակ «լայվով» են «կառավարում»։ Երկուսն էլ հնարավորություն ունեին խուսափել պատերազմից։ Մեկն ուլտիմատում ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին,իսկ մյուսը հրաժարվում էր կատարել Մինսկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի