Մեր պետականության վաղվա օրը մեծ հաշվով կախված է ընդդիմությունից․ Արտակ Զաքարյան
«Երբ իշխանություն էինք, ինձ դուր չէր գալիս, որ մեզ քննադատում էին, բայց հիմա ընդդիմություն ենք ու նաև մեզ քննադատում են, անեղծ՝ շատ առողջ և ճիշտ եմ դիտարկում»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ընթացքում անկեղծացավ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը։
Նրա գնահատհմամբ, Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, որ երկրի, հասարակության ճակատագիրը, վաղվա օրը, պետականության վաղվա վիճակը մեծ հաշվով կախված է ընդդիմությունից։
«Այո′, ընդդիմությունն անելիք ունի»,- ասաց նա։
Զաքարյանի համոզմամբ՝ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք նման իրավիճակ չի եղել, երբ ընդդիմության դերակատարությունը շատ ավելի կարևոր լինի և սպասված, քան իշխանությունների։
«2018թ-ից մինչև պատերազմի սկսվելը ՀՀ ներքաղաքական օրակարգը բաղկացած էր բացառապես քաղաքական խուլիգանությունից, արտաքին քաղաքական օրակարգը կազմված էր արտաքին քաղաքական ցինիզմից և տգիտությունից։ Արդյունքում ունենք այս իրավիճակը»,- իր խոսքում ընդգծեց բանախոսը։
Արտակ Զաքարյանի խոսքով, այժմ ՀՀ քաղաքական դաշտում ոչինչ չի կատարվում՝ ինքնախաբեություն, դատարկ օրակարգեր, ոչինչ չտվող անցուդարձ, ոչ մի քաղաքական զարգացում և գործընթաց, հետևաբար նաև՝ ոչ մի քաղաքական որոշում։
«2021թ-ի հունիսի 20-ից հետո կապիտուլացիոն ռեժիմին նախընտրություն տվողների ջանքերով, ՀՀ-ն հայտնվեց քաղաքական դատարկության և սակրավորի կարգավիճակում։ Թե ո՞ր պահին կպայթի ականի վրա, Աստված գիտի»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։
Նրա պնդմամբ, այսօր պետք է ակտիվ ձևավորել և′ ներքաղաքական, և′ արտաքին քաղաքական օրակարգ, որում թիվ մեկ խնդիրն՝ այս իշխանության որակի փոփոխությունը պետք է լինի։
«Որպեսզի կարողանանք իշխանության որակը փոխել, պետք է իշխանությունը փոխենք»,- ասաց նա։
Մանրամասն ՝ տեսանյությում։
panorama.am