15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններն ակցիա կիրականացնեն ՄԱԿ-ի եւ դեսպանատների դիմաց

«Սիրելի՛ հայրենակիցներ, 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։ Արձագանքելով այդ ակցիաներին` սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի […]

Հիմա պարզվում է՝ Արցախը զոհաբերվել է, ինչի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն ասել է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում: Իհարկե, արտաքուստ Հաջիզադեն խոսում է Հայաստանի տարածքային հավակնությունների մասին՝ նկատի ունենալով ԼՂ խնդիրը, բայց ակնհայտորեն արժեզրկում է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ կանաչ լույս […]

Ադրբեջանի անսպասելի հետքայլը․ ինչի՞ն է սպասում Իլհամ Ալիևը. 168.am

Ամիսներ առաջ Ադրբեջանում կայանալիք COP29-ի ընթացքում Երևան-Բաքու համաձայնագիրը ստորագրելու առաջարկություն անող Ադրբեջանի իշխանությունները ներկայումս լիովին մերժում են արդեն իսկ համաձայնեցված համաձայնագիրը ստորագրելու Երևանի առաջարկը՝ օրեցօր նոր և ծանր պահանջներով գործընթացը մտցնելով փակուղի։ COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանն է, որն այս տարի Ադրբեջանում տեղի կունենա նոյեմբերի 11-24-ն ընկած ժամանակահատվածում: Ուշագրավ է, որ […]

Ռազմական մատակարարումների հրապարակայնությունը հնարավորություն է տալիս հակառակորդին միլիարդների հասնող զինտեխնիկան մետաղի ջարդոնի վերածել

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հայաստանի ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են քանակական և մոդելային կտրվածքով, խիստ խոցելիություն են ապահովում մեր երկրի պաշտպանական համակարգի համար: Պատահական չէ, որ Ադրբեջանում ճիշտ հակառակն են անում. ռազմական ներկրումներն իրականացնում են խիստ գաղտնիության պայմաններում և ֆիքսվում է միայն ռազմական բյուջեն և լավագույն […]

«Ալիևը պարզ ասում է` Հայաստանը ծախվում է, գնորդն էլ ինքն է… հաջորդը ՀՀ նախկին ղեկավարներն ու կռված տղերքն են»

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի՝ «եթե»-ներով ու Փաշինյանի՝ «ինչ է որ»-ներով խաղաղությունը… Գիտենք՝ Ալիևը անկեղծ թշնամի է: Ասում է այն, ինչ ուզում է, պահանջում է այն, ինչ մտքով անցնում է: Լեզուն երկար է, որովհետև թիկունքին հաղթանակն է, Հայաստանի կապիտուլյացիան ու ՀՀ իշխանությունները: Ալիևը ոչ միայն անկեղծ թշնամի է, այլ նաև անկեղծ «բարեկամ», ով բացում է […]

Պաշտոնը պահելու համար. Սյունիքի մարզպետը վախենում է, որ իրեն էլ կհասնեն

«Փաստ»-ը գրում է. «Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում ձերբակալել են ոչ միայն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանին ու այլ աշխատակիցների, այլև երկու ուսանողների։ Նրանցից մեկը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կրտսեր եղբայրն է, մյուսը՝ քպական պատգամավոր Դավիթ Դանիել յանի ընկերը։ Հեռակա բաժնում սովորող ուսանողներին արդեն ազատ են արձակել, քանի որ մեղադրանքը նույնիսկ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին է անլուրջ […]

Շատ լավ հասկանում են՝ ինչ նպատակ ունի Սամվել Բաբայանը

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արցախի ներկայացուցչությունում հավաք է նշանակված, որին պետք է մասնակցեն ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, կառավարության որոշ անդամներ, ինչպես նաեւ՝ խորհրդարանական կուսակցությունների եւ խմբակցությունների ղեկավարները։ Վերջին ժամանակներս այս ֆորմատով բազում հանդիպումներ են անցկացվել, նախաձեռնությունն Արցախի նախագահի կողմից է եղել: Հանդիպումներին անդրադարձ են կատարում արցախցիների ընթացիկ, սոցիալական խնդիրներին, քննարկում իրենց ապագա անելիքները եւ նման այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի