02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

“Press Lunch” եւ օլիմպիական պարգեւներ` “Տաշիր”-ից /ֆոտո, վիդեո/

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը կազմակերպել էր ՛՛Ընդմիջում լրագրողների հետե /Press Lunch/՛՛:  Հանդիպման սկզբում  ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամի կողմից պարգեւատրվեցին 2012թ. օլիմպիական խաղերի մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Ինչպես նշեց Արտակ Ճաղարյանը, իրենք նախքան Օլիմդիադայի սկիզբն էին որոշել պարգևատրել ապագա մեդալակիրներին: ՛՛Իհարկե, ավելի շատ էինք սպասում, սակայն […]

Պիտի չսպասեին Օսկանյանը դառնար պատգամավոր, նոր սկսեին

ՀՀԿ-ական պատգամավոր Արակ Դավթյանին համոզիչ չեն թվացել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից ԱԺ-ին ներկայացրած փաստարկները իր անմեղության մասին: ՛՛Հոգաբարձուների կողմից տրվել է մի անդամի, որ նա փոխանցի մյուս անդամին ու այսպես: Եթե համապատասխան նպատակներով պիտի իրագործվեր, ապա միանգամից պիտի փոխանցվեր՝ առանց պարոն Օսկանյանի հաշվեհամարին մուտք գործելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դավթյանը: Ըստ նրա՝ […]

“Շչոչիկը չի գցում”… /ֆոտո/

Ինչքան էլ շուտ դուրս գաս տնից` մեկ է, Մյասնիկյան պողոտայում առավոտյան ժամերին խցանում է, եւ անկախ ամեն ինչից, “ստիպված ” ուշանում ես աշխատանքից : Նկատելով նյարդային վիճակդ` տաքսու վարորդն է ուզում արդարանալ. “Ապեր, ավտոները էնքան շատացել են, իրար մեջ են մտնում, չենք կարում քշենք”,-ասում է եւ շարունակում. “Մի անհնգստանա, մեր սերվիսի շչոչիկը փող չի գցում”: […]

ՀԱԿ-ն էլ ԲՀԿ առաջնորդի ոճով` ‘այդ մասին` հաջորդ դասին’

‘’Մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններում պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության հետեւանքով Սերժ Սարգսյանի ռեժիմը յուրացրել է իշխանությունը, ու թեեւ համաձայն պաշտոնական արդյունքների տիրապետում է մանդատների բացարձակ մեծամասնությանը, այն, այնուամենայնիվ, գիտակցում է սեփական ոչ լեգիտիմությունը եւ փորձում է ժողովրդի իրական աջակցության պակասը փոխհատուցել այլ ուժերի, մասնավորապես ‘’Բարգավաճ Հայաստան’’-ի հետ կոալիցիա կազմելով’’,- այդ մասին ‘’Ազատություն’’ ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել […]

Ադիբեկյանը չորս քաղաքական ուժերի խորհուրդ է տվել կազմել կոալիցիա

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կոալիցիաների մասին խոսելուց առաջ, հիշեցրեց հին հայկական մի առակ. ՛՛Էշը կապից պոկվում փախչում է, տերը կոպալն առնում է ու սկսում մյուս էշին ծեծել: Երբ հարեւանը հարցնում է, ինչու էս սրան ծեծում, եթե մյուսն է փախել,  ասում է՝սրան եմ պատժում, որ նրա օրինակին չհետեւի՛՛: Ըստ Ադիբեկյանի, կոալիցիա մտնելու […]

Արտակարգ պատահար. Տաթեւի ճոպանուղին գյուղերը արտաքին աշխարհին կապող միակ միջոցն է. փլուզում Սյունիքում/ֆոտո/

Մարտի 29-ին,  ժամը 17-18 ընկած հատվածում  Գորիս-Տաթեւ ճանապարհի` Հալիձոր-Տաթեւ հատվածը փակվել է ճանապարհի եզրային ժայռերից տեղի ունեցած քարաթափման պատճառով: Մոտ 400 խմ ծավալով հողային զանգվածը փակել է 100 մ ճանապարհ: Քարաթափումից տուժածներ չկան: Փաստորեն, այս պահին Տաթեւ, Սվարանց, Տանձատափ գյուղերին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը մնում է “Տաթեւի թեւեր” ճոպանուղին: Ի դեպ, մոտ վեց […]

Նախագահը շնորհավորեց նորագիր Հանրապետականներին /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել մի խումբ նորագիր հանրապետականների հետ, շնորհավորել նրանց կուսակցությանն անդամակցելու կապակցությամբ եւ հանձնել ՀՀԿ անդամատոմսերը: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած կուսակցություն, որքան էլ հզոր եւ բազմամարդ լինի՝ իր նոր անդամներով դառնում է ավելի ուժեղ: […]

Վարչապետն անցավ գործի. առաջին կանգառը` Վանաձոր /վիդեո-ֆոտո/

Վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ կառավարության ՀՀԿ-ական նախարարներն ու ԱԺ պատգամավորները Ստեփանավանում եւ Վանաձորում հանդիպել են կուսակցության ակտիվին, տեղի մտավորականության եւ ակտիվ հասարակական զանգվածին: Տիգրան Սարգսյանը նշել է, թե հանդիպման նպատակը ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված