23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

No comment. Ի՞նչ մնաց Րաֆֆուց հետո Ազատության հրապարակում /ֆոտո/

Երեկ՝ մարտի 31-ին “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը` “համեստ ծոմը”: Նա 21 օր Ազատության հրապարակում՝ վրանի տակ էր. իր պայքարը տանում էր ասուլիսների, քաղաքացիական ֆորումների միջոցով: Այսօրվանից Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է մարզեր: Ապրիլի 1-ին, կեսգիշերն անց Henaran.am-ի ֆոտոխցիկն արձանագրել է, թե ինչ է մնացել Րաֆֆուց հետո Ազատության հրապարակում: Լուսանկարները ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Թող բանակը հզոր եւ ամուր լինի. հանդիսավոր նիստ /ֆոտո, վիդեո/

Արամ Խաչատրյան համերգասրահում քիչ առաջ մեկնարկեց Հայոց բանակի 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը:Այստեղ էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական, քաղաքական այրեր: Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մաղթանքը կարճ էր` լավ լինենք եւ ամուր: Նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էր ժամանակ գտել եւ ներկայացել հանդիսավոր նիստին: “Մեր բանակը […]

Պատարագ Բանակի օրվա առիթով /ֆոտո/

Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի […]

Բոլոր փուչիկները “դավադրաբար” պայթել են

“Անցնող երկուշաբթին շաբաթվա կամ ամսվա մյուս օրերից առանձնապես տարբերվելու նշաններ ցույց չէր տա, եթե, իհարկե, չլիներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը. հունվարի 21-ը 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրն է։ Իսկ իրականում Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների համար գրեթե ոչինչ չասող, շարքային օր՝ անսպասում, անտարբեր, հոգսաշատ։ Տանից դուրս գալիս՝ շենքիս պատին նկատում եմ գործող նախագահի մեծադիր […]

Բացառիկ կադրեր Հովիկ Աբրահամյանից. Henaran.am-ը ավարտում է ամանորյա շարքը /վիդեո, ֆոտո/

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հին Նոր տարին դիմավորեց թոռնիկների հետ: Իհարկե, թոռնիկները` Զորիկը, Սոնան, Ջուլիան ու Հովիկը հասկանում են պապիկին` շատ է աշխատում, քիչ ժամանակ է ունենում: Ավագ թոռը` Զորիկն արդեն գիտի` իր պապիկը օրենսդիր մարմնում է աշխատում: “Օրենքներ են մշակում, որ ես ու մնացած երեխաները լավ Հայաստանում ապրենք”,-ասում է նա: Սոնայի պատմելով […]

Վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը /վիդեո, ֆոտո/

Դեկտեմբերի 20-ին հանդիսավոր պայմաններում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վառեց Հանրապետության հրապարակում տեղակայաված 32 մետրանոց գլխավոր տոնածառի լույսերը, որին հաջորդեց տոնական հրավառությունը: Տոնածառի զարդարման համար օգտագործվել է  6000 ճյուղեր եւ ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքեր: Ընդհանուր լուսադիոդային լարերի երկարությունն անցնում է 17 կմ-ից: Ձեւավորման համար օգտագործվել են 700 թարթող լույսեր, 70 աստղեր: Երեւանի տարբերանշանը Ամանորի […]

Ախպեր, սա եզակի բան ա, տեսնես որ պաշտոնյան պիտի գնա … /ֆոտո/

Եթե տեղացող ձյունը ուրախություն է պատճառում երեխաներին, ապա մեծահասակների համար այն նոր հոգսեր է բերում, մանավանդ վարորդների: “Ասա մի լապատկա աղը ինչ ա, որ չեք ցանում, մենք էլ ազատ քշենք, մի երկու կոպեկ փող առնենք, վաղն էլ վարկ պիտի փակեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տաքսիստ Արթուրը: Նրա խոսքով, չնայած մի քանի օր առաջ ռադիոն ասել էր, […]

Արթուր Աբրահամը պահպանեց տիղոսը /ֆոտո/

Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տեխնիական նոկաուտով առավելության հասավ աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ֆրանսիացի Մեհդի Բուադլայի նկատմամբ: Մենամարտի 8-րդ ռաունդում Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Մեհդի Բուադլան դեմքին ստացած վնասվածքների պատճառով այլեւս ի վիճակի չէր շարունակելու մարտը եւ մրցավարը հաղթանակը տվեց Արթուր Աբրահամին:

Բոլորը գոռում էին` Լևոն նախագահ, Զոհրաբյանը` Ծառուկյան, իսկ Օսկանյանը…

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը երեկ գրանցել է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ևս մեկ, բայց ոչ պաշտոնական կոնսուլտացիոն անհամաձայնություն: ‘Երեկ գրանցվեց ՀԱԿ-ԲՀԿ ևս մեկ կոնսուլտացիոն անհամաձայնություն։ Բաղրամյան պողոտայում հավաքված ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ միասնական թեկնածու կոչին բոլորը միաձայն վանկարկել են՝ ‘Լևոն, նախագահ’, միայն Նաիրա Զոհրաբյանը՝ ‘Գագիկ Ծառուկյան’, իսկ Օսկանյանը լռել է՝ մտքում ունենալով իր տարբերակը՝ […]

ՀԱԿ-ի ժեստը ԲՀԿ-ին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքյան իր էջում կես կատակ, կես լուրջ մեկնաբանել է ԲՀԿ-ի`խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկը: ‘Եթե կա մեկը, ով երբևէ կանխատեսել է, որ Բարգավաճը կարող է մի օր հայտարարել, որ իրենց նախևառաջ հետաքրքրում է ընտրությունների բովանդակությու՜նը, ապա թող հուշի շատ ավելի հեշտ բան՝ Հենոն էսօր գոլ կխփի՞: Հ.Գ. Պատկերացրեք՝ սպասվող կոնսուլտացիաների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի