ՀԱԿ-ի ժեստը ԲՀԿ-ին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքյան իր էջում կես կատակ, կես լուրջ մեկնաբանել է ԲՀԿ-ի`խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկը:
‘Եթե կա մեկը, ով երբևէ կանխատեսել է, որ Բարգավաճը կարող է մի օր հայտարարել, որ իրենց նախևառաջ հետաքրքրում է ընտրությունների բովանդակությու՜նը, ապա թող հուշի շատ ավելի հեշտ բան՝ Հենոն էսօր գոլ կխփի՞:
Հ.Գ. Պատկերացրեք՝ սպասվող կոնսուլտացիաների ժամանակ ՀԱԿ-ն էլ հանդես կգա ԲՀԿ-ին ուղղված փոխադարձ ժեստով. անցում կատարել ոչ թե խորհրդարանական հանրապետության, այլ՝ բացարձակ միապետության՝ Թագավորության: Ինչպիսի՜ ռոմանտիկ սիրախաղ’,-գրել է պատգամավորը: