Ձերբակալված կնոջ մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել. ՔԿ
Քրեական գործով կասկածյալ Քրիստինե Մ.-ն հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: ՀՀ հատուկ քննչական կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես՝ ձերբակալված անձանց պահման վայրից իրազեկում է ստացվել այն մասին, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալված Քրիստինե Մ.-ի մարմնի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: […]