16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մենք թշնամու դեմ ենք միայն պայքարում. Չորաթանի գյուղապետ

Տավուշի մարզի 31 համայնքում երեկ տեղի ունեցած ընտրություններին հիմնականում հաղթել են Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածուները: Մի շարք համայնքներում ընդհանրապես մրցակցություն չի եղել, ինչպես օրինակ՝ Բերդ, Ներքին Կարմիր Աղբյուր, Չինարի, Չորաթան, Վերին Կարմիր Աղբյուր և այլն, որոնց գործող համայնքի ՀՀԿ-ական ղեկավարները վերընտրվել են առանց մրցակցի: «Մեր գյուղում ընտրությունները միշտ էլ ակտիվ են անցնում: Ակտիվ լավ իմաստով: […]

Նախագահի շնորհավորական նամակը Մեդվեդեւին

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս.Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ շնորհավորական նամակը  «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» Համառուսաստանյան կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դ. Ա. ՄԵԴՎԵԴԵՎԻՆ: «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» Համառուսաստանյան կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար պարոն Դ. Ա. ՄԵԴՎԵԴԵՎԻՆ Հարգարժան Դմիտրի Անատոլիի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ հաստատում են այն բարձր հեղինակությունը, որն […]

«Այդ մի գյուղում հաղթել է ու վերջ». իշխանափոխության սկի՞զբ, թե՞

«Այդ մի գյուղում հաղթել է ու վերջ, սա մեկ, երկրորդ Հայաստանում ՏԻՄ ընտրություններն իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում և երրորդ Հայաստանում չի կարելի ասել, որ եթե այս կամ այն ուժը ՏԻՄ ընտրություններով հաղթող է դարձել, կապ չունի արդար, թե ոչ, և այդ ուժի ներկայացուցիչները դարձել են համայնքապետեր, ապա դա կանխորոշում է ապագայում Ազգային ժողովի պատկերը»,-Henaran.am-ի հետ […]

Կրակոցներ Առինջ գյուղում

Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեպտեմբերի 18-ի երեկոյան կրակոցներ են հնչել։ Նախնական տեղեկություններով՝  կրակոցներին նախորդել է հարեւանների խնջույքը, որից հետո նշված տան բնակիչը ալկոհոլի ազդեցության տակ հեռացել է, ապա իր տան մոտ կրակոցներ արձակել։ Այս պահին քննություն է ընթանում։

Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հայեցակարգը գլոբալացման դարաշրջանում կարող է դառնալ նոր կապող օղակ,,. Հ. Նաղդալյանի ելույթը` Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովում

Սեպտեմբերի 19-ին Չինաստանի Ուրումչի քաղաքում սկսվել է ՛՛Կանանց աշխատանքի տեղավորման և ձեռներեցության հնարավորությունները և մարտահրավերները՛՛ կանանց առաջին համաժողովը Մետաքսի ճանապարհի երկրների համար: Համաժողովին մասնակցում է և Հայաստանի պատվիրակությունը, որի ղեկավարն է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Համաժողովում ելույթ ունենալով՝ նա կարևորեց, որ Ուրումչիում կայանում է առարկայական, շահագրգիռ խոսակցություն` ժամանակակից աշխարհում կնոջ տեղի ու դերի մասին, քննարկվում […]

«Քաղաքական կամք է պետք»

«Ես կարծում եմ՝ եղավ այնպես, ինչպես լինում է սովորաբար: Ասենք՝ որոշ տեղերում ընտրվեցին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, բայց էլի եղան ահաբեկումներ,  արդյուքների կեղծումներ…», – անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Վերջինս շեշտեց՝ ամենայն հավանականությամբ մոտ ապագայում մեր երկրում ազատ ու արդար ընտրություններ չեն էլ  անցկացվի: «Ենթադրում եմ՝ մոտ ապագայում […]

Իրաքի արտգործնախարարը զգուշացրել է Թուրքիայի ղեկավարությանը

Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆերին հայտարարել է, որ  իրենք դեմ են լինելու Թուրքիայի կողմից իրենց երկրի տարածքում ցանկացած տեսակի ռազմական օպերացիային, եթե վերջինս համաձայնեցված և համակարգված  չլինի իրաքյան ղեկավարության հետ: Թուրքական «Hurriyet» թերթի կայքը, հղում անելով իրանական «Fars» լրատվական գործակալությանը, նշում է, որ  Ջաֆերին այդ մասին հայտարարել է Վենեսուելայում ընթացող  «Չմիացման  երկրների շարժում» կազմակերպության […]

Թուրք լրագրողը պահանջում է չեղարկել ՑԵղասպանությունը ճանաչած շվեյցարացի երաժշտի ստամբուլյան համերգը

2016թ. հոկտեմբերի 22-ին նախատեսված է շվեյցարացի անվանի երաժիշտ և երաժշտագետ Ջորդի Սավալի համերգը Ստամբուլի Ջեմալ Ռեշիթ Ռեյ համերգասրահում: Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի հոդվածագիր Յալչըն Չեթինքայան անդրադարձել է Հայոց ցեղասպանության  ճանաչմանը աջակցություն ցուցաբերած Սավալի՝ Թուրքիայում համերգով հանդես գալու նպատակահարմարությանը: Միջանկյալ հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 14-16-ին Իսպանիայի Պոբլետ քաղաքի (Կատալոնիա) վանական համալիրում տեղի էր ունեցել հնագույն […]

Չինաստանում մեկնարկել է Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը

Չինաստան-Եվրասիա միջազգային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի Ուրումչի քաղաքում սեպտեմբերի 19-23-ն անցկացվում են մի շարք համաժողովներ, այդ թվում` Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովը, որի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 19-ին: Համաչինական կանանց ֆեդերացիայի հրավերով համաժողովին մասնակցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Բարգավաճ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի