Ազատությունը Հայաստանում ու ԼՂՀ-ում 2016 թվականին
«Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը աշխարհում 2016» (Freedom in the World 2016) զեկույցը, որը ներկայացնում է 2015 թ. հունվարի մեկից մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը աշխարհի 195 երկրներում և 15 վիճելի տարածքներում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը: Զեկույցը բաժանում է երկրներն ու վիճելի տարածքները երեք խմբի՝ ազատ, մասնակիորեն ազատ և անազատ: […]