16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռուսաստանում կայացել են Պետդումայի ընտրությունները /վիդեո/

Ռուսաստանի Դաշնությունում նախօրեին տեղի են ունեցել Պետդումայի ընտրությունները։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ 4 կուսակցություն անցել են Պետդումա։ Այդ կուսակցություններն են՝ «Եդինայա Ռոսիա»՝ 54,2 տոկոս ձայներով, ՌԼԴԿ-ն՝ 13,51 տոկոս,  ՌԴԿԿ-ն՝ 13,29 տոկոս եւ «Արդար Ռուսաստան»-ը՝ 6,19 տոկոս։ Մանրամասները՝ տեսանյութում

Ինչ են կանխատեսում օդերեւութաբանները

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-23-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Վտանգավոր է. ներդրումները պակասում ու պակասում են

«Ակնհայտ է, որ Հայաստանում օրեցօր շեշտակիորեն պակասում են ներդրումները, և դրա բնական պատճառները բոլորիս հայտնի են` Հայաստանի տնտեսական կլիման` բառիս բուն իմաստով: Ես բազմիցս եմ նշել, որ Հայաստանի անդամակցությունն Եվրասիական տնտեսական միությանը չի նպաստելու Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով Հայաստանում ներդրումների նվազմանը: Ըստ […]

Հարկավոր է վարչապետի առաջ հարցեր բարձրացնել. Հրանուշ Խառատյան /վիդեո/

‹‹Գուցե պարոն Կարապետյանը ապագայում ցույց տա, որ համակարգային ու համալիր փոփոխությունների  իսկապես պատրաստ է:  Բայց դեռ չենք կարող հստակ գնահատականներ տալ: Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսում  հարկավոր է վարչապետի առաջ  հարցեր բարձրացնել ու տեսնել, թե ինչ քայլերի կդիմի,  իսկապես մտադի՞ր է երկրի խնդիրների հետ կապված լուծումներ առաջադրել›› – լրագրողների հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Բանախոսը […]

«Թույների Մհերի» որդին դարձավ քաղաքապետ

Գործարար Մհեր Համբարձումյանի՝ «Թույների Մհերի» որդին ընտրվեց Մասիսի քաղաքապետ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը հավաքել է 7 հազար 5 հարյուր 20 ձայն: Այստեղ ընտրողների ընդհանուր թիվն անցնում է 16 հազարը, սակայն նրանց միայն կեսն է ընտրություններին մասնակցել: Նշենք, որ Մասիսում միակ թեկնածուն հենց «Թույների Մհերի» որդին էր:

Նախագահը մասնակցել է Հայաստանի մեդալակիր օլիմպիականների պարգևատրման և մեծարման արարողությանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը մեդալակիրներին հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հա¬ջող հանդես գալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ռիոյում՝ համաշխարհային սպորտի այդ մեծ ստուգատեսում, […]

Աշտարակի «թեժ» պայքարում ՀՀԿ-ականը պարտվել է

Աշտարակում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայնը՝ 4428, ըստ նախնական տվյալների, ստացել է անկուսակցական Թովմաս Շահվերդյանը, երկրորդ տեղում է անկուսակցական Ռազմիկ Տերտերյանն իր 3030 քվեով, իսկ ՀՀԿ անդամ, սակայն ինքնաառաջադրված Աշոտ Ղալաչյանը երրորդ տեղում է` իր 2440 ձայնով: ԲՀԿ-ական թեկնածու Արշալույս Մեջլումյանը չորրորդ տեղում է՝ իր 608 քվեով:

Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ 2 զոհ, 3 վիրավոր

Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 29 ՍՕ 653 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արտաքին լուսավորման սյանը և շրջվել. […]

Սպանություն Երեւանում. սպանվել է Կոնդի Հարութը

Երեւանում սեպտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել։ Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանություն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացի: Քաղաքացին հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Ըստ shamshyan.com-ի մահացածը Երեւանի բնակիչ  Հարություն Գալստյանն է՝ հայտնի Կոնդի Հարութ անվամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ընդդիմությունը հաղթել է

Սեպտեմբերի 18-ին 300-ից ավելի համայնքների թվում Արարատի մարզի Նոր կյանք գյուղում անցկացված տեղական ինքնակառավարման ընտրություններին, նախնական տվյալներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը` ստանալով 467 քվե: Իսկ նրա մրցակից, գործող գյուղապետ Մայիս Աբրահամյանը ստացել է 400 քվե:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի