02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աքշեհիրի հայկական եկեղեցին և պատմական բաղնիքն ավերակ վիճակում են

Թուրքիայում ավերված վիճակում են գտնվում Աքշեհիրի հայկական եկեղեցին և Գյավուր անունը կրող պատմական բաղնիքը: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Աղբյուրի համաձայն` Գյավուր անվամբ բաղնիքն արդեն քանդվելու վտանգի տակ է, իսկ պատմական եկեղեցու պատերին մեծ ճաքեր են առաջացել: Սույն եկեղեցու վերականգնման ուղղությամբ տարիներ շարունակ ոչ մի զարգացում չի արձանագրվել, եկեղեցի, որի սեփականության վկայականը […]

«Ալաշկերտը» պարգևատրվեց ոսկե մեդալներով և չեմպիոնական գավաթով

Այսօր «Հարսնաքար» համալիրում կայացավ Հայաստանի 2015-2016 թթ. առաջնության Բարձրագույն և Առաջին խմբերի հաղթող թիմերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս մրցաշրջանում թե Բարձրագույն, թե Առաջին խմբում հաղթողի կոչումը նվաճեցին միևնույն ակումբը ներկայացնող թիմերը՝ «Ալաշկերտը» և «Ալաշկերտ-2»-ը: Հայաստանի առաջնության Առաջին խմբի 28 հանդիպումներում վաստակելով 69 միավոր և 15 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Միկա-2» թիմից` հաղթողի կոչումը […]

Քիմ Քարդաշյանը՝ Ֆերգիի նոր տեսահոլովակում /վիդեո/

Երգչուհի Ֆերգին ներկայացրել է իր նոր M.I.L.F. Money տեսահոլովակը, որում բացի երգչուհուց՝ նկարահանվել են նաեւ Էմբեր Վալետան, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Սիարան եւ այլոք։ Բացի նրանցից, տեսահոլովակում նկարահանվել է նաեւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով հանուն դերի փոփոխել է արտաքինն ու բաց գույնի մազերով է ներկայացել։

Օձը մտել է դպրոց

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի դպրոցի մարզադահլիճում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Մեսին ու նրա հայրը դատապարտվեցին

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ նրա հայր Խորխե Մեսին Իսպանիայում դատապարտվել են 21 ամսվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Այդ դատավճիռը չի ենթադրում ազատազրկում, քանի որ Իսպանիայում տնտեսական բնույթի հանցագործությունների համար մինչեւ երկու տարվա ազատազրկում պահանջող դատավճիռներով դատվածներն անցնում են փորձաշրջան ազատության մեջ՝ վճարելով համապատասխան տուգանք: Ֆուտբոլիստն ու նրա հայրը 2007-2009 թվականներին 4,1 միլիոն եվրոյի հարկեր թաքցնելու մեղադրանքով […]

Կինը ծննդաբերել է գնացքի զուգարանում եւ նորածնին վագոնից դուրս է նետել /վիդեո/

Խաբարովսկի 29-ամյա բնակչուհին սպանել է իր նորածին դստերը։ Նախնական տվյալներով՝ կինը ծննդաբերել է գնացքում, որը Չեգդոմինից Խաբարովսկ էր ընթանում, ապա նորածին դստերը նետել է վագոնի պատուհանից։ Նա ծննդաբերել է գնացքի զուգարանում։ Ավելի ուշ նորածնի դին հայտնաբերել են Խաբարովսկի երկաթգծի մոտակայքում։ Կինը ձերբակալվել է, նա մեղադրվում է սպանության մեջ։  

Դոլարը դարձյալ զիջում է դիրքերը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 6-ին, կազմել է 476.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.39 դրամ (նվազել է 3.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 617.53 դրամ (նվազել է 16.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.38 դրամ (նվազել է […]

Ակնաղբյուրի 37 ամյա բնակիչը գտնվեց

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում այսօր՝ հուլիսի 6-ին, կորած 37-ամյա հովիվը, որը հոտի հետեւից էր գնացել եւ չէր վերադարձել, գտնվել է: Այս մասին տեղեկացանք  ԱԻՆ մամուլի ծառայությունից: 37-ամյա հովիվը հոտի հետեւից գնացել եւ հասել է Հաղարծին, այնտեղ իր հովիվ ընկերների հետ է եղել, այնուհետեւ հեռախոսով զանգել հարազատներին եւ տեղեկացրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի