Թալիշին օգնելու համար բավական գումար է հավաքվել. օգնությունը շարունակվում է (վիդեո)
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օրեր առաջ հայտարարել էին, որ ԼՂՀ իրենց այցի ընթացքում հարց էր բարձրացվել Թալիշի վերաբնակեցման մասին: Նրանք նաև հայտնել էին, որ ֆոնդ է ստեղծվելու` ուղղված Թալիշի մանկամարտեզի ու դպրոցի վերականգմանը: Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ Գագիկ Մելիքյանն ասաց, որ ֆոնդն արդեն գործում է, և բավականին լուրջ գումարներ արդեն հավաքագրվել են` նախարարների, պատգամավորների, լրագրողներիկողմից:
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ երեկ նախագահը Սերժ Սարգսյանը խոսել էր նաև մարտական դիրքերում զոհված կամ մարտական դիրքերու ծառայած զինվորների ընտանիքներին ուղղված աջակցության տրամադրման մասին: Այս ուղղությամբ ևս Պաշտպանության նախարարության կողմից հիմնադրամ է ձևավորվելու: Լրագրողների հարցին, թե հասարակությունը վստահություն չունի իշխանության նկատմամբ, ինչպե՞ս կարող է հիմա վստահել, որ այս հիմնադրամի բյուջեն նպատակին կծառայի, նա արձագանքեց. «Այդ հիմնադրամի աջակցությունը բոլոր աշխատողների կողմից ամսական 1000 դրամ է փոխանցվելու աշխատավարձից կամավորության սկզբունքով, և դա տեսանելի է լինելու բոլորին:
Վստահությունն ու հավատը հենց կատաված գորևծողություններից էլ բխելու է: Հենց որ դուք տեսնեք ձեր հարևանների, ձեր բարեկամների մոտ, բոլորս ունենք պատերազմում զոհվածներ, վիրավորներ, ընկերներ, ովքեր ծառայում են, ու ցանկացած պահի, հնարավոր է, որ այդ իրավիճակում հայտնվենք մենք: Մեր սահմանամերձ ուղջ ժողովուրդը, Արցախի ողջ ժողովուրդը…իսկ դա ամբողջ հայ ազգն է, մենք չենք կարող իրար չվստահել, մենք դատապարտված ենք իրար վստահել, համախմբվել, միայն այդպես կարող ենք մեր թշնամուն հաղթահարել»:
Ստորև ներկայացնում ենք Թալիշի դպրոցի ու մանկապարտեզի վերականգման համար նախատեսված հաշվեհամարները`
Արարատ բանկ
1510024941450400 Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգման հիմնադրամ AMD
1510024941450201 Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգման հիմնադրամ USD
1510024941450349 Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգման հիմնադրամ EUR
1510024941450158 Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգման հիմնադրամ RUB