27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չարժի՞, որ ՄԻՊ-ի հրաժարականի դիմումը տալուց հետո Աժ-ն լսի պատճառները

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսօր Ազգային ժողովում լսումներին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրրքվեց, թե կարիք չկա՞ արդյոք օրենսդրական նորմ մտցվի, որպեսզի ՄԻ պաշտպանի կողմից ժամկետից շուտ ազատման դիմում ներկայացնելը ԱԺ-ն անպայման լսի: «Հաշվի առնելով մեր երեք նախորդ ՄԻ պաշտպանների փորձը, բոլորն էլ, ըստ էության, ժամկետը չավարտած հրաժարական տվեցին, ի՞նչ եք կարծում, չարժի՞ դիմումը տալուց հետո, քանի որ Աժ-ն է ընտրում, իսկ ՄԻ պաշտպանն ամենաանձեռնմխելի անձն է, անպայման ԱԺ-ն լսի դիմումի պատճառները»,-հարցրեց նա:

Արման Թաթոյանն արձագանքեց, թե պետք է հասկանալ, թե օրենսդրական նախագծում ինչպես ձևակերպել հրաժարականի պատճառների հետ կապված մոտեցումը: «Քննարկենք, տեսնենք` միջազգային փորձն ինչպիսին է»,-նկատեց նա: Հարցի շարունակությունը տվեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն՝ արդեն Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին, թե պաշտպանի գործունեությանը խոչընդոտ են արդյոք պաշտոնյանների խիստ գնահատականները: «Եթե պաշտոնյան խոչընդոտում է, դա ինքնուրո՞ւյն է արվում»,-հարցրեց նա: Փոխնախարարն ասաց, թե գնահատական տալուն ՄԻ գործունեությանը չի կարծում, որ դա ակտիվ խոչընդոտման եղանակ է: «Իսկ կոնկրետ պաշտոնյաների ֆիզիկական խոչընդոտումը պատասախանատվության կենթարկվի, դա ամրագրված է»,-ասաց նա: Իսկ թե եղել է նման օրինակ, պատասխանեց, թե նախարարությունը վարույթ իրականացվող մարմին չէ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ