15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այո, զենք է վաճառում, և ի՞նչ. Ն. Ռիժկովը` Ադրբեջանին ՌԴ-ի զենք վաճառելուց

Հայաստանի ազգային հերոս, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը հույս ունի, որ Հայաստանի նոր կառավարությունը կգտնի երկրի տնտեսությունը զարգացնելու ուղիներ:

«Հիմա նոր վարչապետը նոր խումբ է ձևավորում, հույս ունեմ, որ նրանք տնտեսության զարգացման համար ճանապարհներ կգտնեն», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ռիժկովը։

Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ում կարևորագույն խնդիրը սոցիալ-քաղաքական կյանքն է։ Ռիժկովն ընդգծեց, որ վիճակագրության համաձայն՝ ՀՀ բնակչության 30 տոկոսը աղքատության շեմին է գտնվում, մնչդեռ պետք է յուրաքանչյուր ազգ արժանապատիվ ապրի։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենք վաճառելու հանգամանքին, ապա Ն. Ռիժկովն ասաց. «Դա հին հարց է։ Այո, զենք է վաճառում, և ի՞նչ։ Դա չի նշանակում, որ մենք դիտմամբ զենք ենք վաճառում, որպեսզի կռիվ լինի», – ընդգծեց Ն.Ռիժկովը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ