27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զոհված սպաների ընտանիքները միանվագ 10 մլն դրամ եւ ամսական 300 հազար դրամ կստանան.նախարար

Այսօր՝ նոյեմբերի 10-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ հաստատվեց  «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը :

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ՝ զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն:

2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: Միջոցները կստանան զինծառայողների ծնողները եւ երեխաները, ինչպես նաեւ մինչեւ 23  տարեկան եղբայրները, քույրերը:

Նախարարի խոսքով՝ 2016-ի ապրիլի դեպքերը ցույց տվեցին, որ միայն բյուջեի միջոցներից փոխհատուցում վճարել անհնար է: Այդ պատճառով հավելյալ ֆինանսականբ միջոցներ կհատկացվեն հատուկ ֆոնդից, որտեղ կհավաքվեն պետության եւ հասարակության միջոցները:

Յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ֆոնդին ամսական հազար դրամ կվճարի: Ֆոնդը կառավարելու են Կառավարությունը, ԿԲ-ն եւ Հոգաբարձուների խորհուրդը: Կառավարման ծախսերը չպեք է գերազանցեն ակտիվների 0.5 տոկոսը, իսկ ակտիվների կառավարման ծախսերը՝ 2 տոկոսը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ