20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ինչքան պիտի քաղաքական գործիչն իրեն չհարգի»

«Եթե  իրականում վարչապետի խոստումներն իրականություն դառնան, ասենք` հունվարից իջնի և էլեկտրաէներգիայի, և գազի գինը, ես չեմ կարծում՝ դա կտևի մինչև ընտրությունների ավարտը: Գազի սակագնի կամ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունները քաղաքական խաղերի միտում չեն պարունակի, որովհետև դա բավականին լուրջ հարց է, և դրանց փոփոխությունը լուրջ սոցիալականմ խնդիրներ է լուծում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադևոսյանը՝ խոսելով կատարվող փոփոխություններից և տեսակետից, թե դրանք ընդամենը նախընտրական PR ակցիա են:

Ըստ նրա՝ հնարավոր չէ, որ այդ փոփոխությունները լինեն ուղղակի մի քանի ամսվա համար, մանավանդ երբ վարչապետը նշեց, որ սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց համար ավելի էժան կլինի գազի սակագինը: «Ես չեմ կարծում, որ այդպիսի կոնյուկտուրային խաղեր պետք է տան այս իշխանությունները: Վերջին հաշվով մարդիկ հեղինակություն ունեն, կենսագրություն ունեն, իրենք, ինչ է, իրենց հեղինակության հետ խ՞աղ են անում»,-նշեց նա:

Տնտեսագետի խոսքով՝  այս փոփոխություններն, իհարկե, պարունակում են նախընտրական նպատակներ՝ ժողովրդի մոտ վստահություն շահելու, նշելու, որ իրենք հակված են փոփոխությունների, բայց կարճաժամկետ չեն լինի, որորվհետև դա լուրջ միջոցառում է,  և ժողովուրդը դրան նայում է պետական կարևորության տեսանկյունից:

«Ինչքան պիտի քաղաքական գործիչն իրեն չհարգի, որ նման խնդիրներին քաղաքական լուծումներ տա՝ լուրջ քաղաքական դիվիդենտներ շահելու համար»:timthumb

Հարցին, թե արդյոք իշխանությունը չի անհանգստանում ընտրություններում չվերընտրվելու համար, Զ. Թադևոսյանը պատասխանեց, որ պարզ չէ, թե ովքեր կլինեն իշխանություն ընտրություններից հետո. «Իշխանություններն էլ գիտեն, որ իրենց ընտրվելը վտանգված է, նրանք ունեն նախորդ ընտրությունների արդյունքները, ունեն մշտական ընտրություններում պարտված վիճակ, ու իրենք ամենալավն են նկարում իրենց հաղթանակը»: ՀԱԿ անդամը հիշեցրեց, որ 4+4+4 ձևաչափով մշակված ու Ընտրական օրենսգրքում արդեն իսկ կատարված փոփոխությունները դժվարեցնելու են իշխանության վերարտադրությունը:

«Իսկ իշխանությունը պիտի փորձի ժողովրդի սիրտը շահել, այս հանգամանքը անտեսել չի կարելի: Ինչ խոսք, մեր ժողովուրդն էլ մի քիչ հավատով է վերաբերում այս կառավարությանը, նրա նկատմամբ ավելի մեծ համակրանք ու հավատ ունի, որ փոփոխությունների կգնան, ու, կարծում, եմ այդ կապիտալը չպիտի փոշիացնել, չխաղալ ժողովրդի դրական սպասումների վրա»,-եզրափակեց Զ. Թադևոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ