«Էլ ու՞մ վրա հույս դնի»
«Կառավարության կողմից իրականացվող փոփոխությունները պետք է լինեն տեսանելի: Ժողովուրդը պիտի զգա, որ դրական տեղաշարժ կա: Ժողովրդին խոսքերով ոչինչ չես ապացուցի. նա իր աչքով պիտի տեսնի լավն ու դրականը: Տարիներ շարունակ՝ մարդկանց սին թվերով են կերակրել: Խոսում էին տնտեսական աճի մասին, մինչդեռ դա գոյություն չուներ: Տիգրան Սարգսյանը կրկնապատկեց ՀՀ արտաքին պարտքն ու տնտեսությունը սարսափելի վիճակի մեջ գցեց, Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էլ գրեթե ոչինչ չկարողացավ անել: Հիմա էլ ժողովուրդը այս հառավարության վրա է իր հույսը դրել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ շեշտելով՝ տարիներ շարունակ՝ ժողովուրդը տեսել է՝ ինչպես է տնտեսությունը խարխլվում. հիմա այլ տարբերակ չի մնացել, քան հուսալ, որ ամեն բան լավ կլինի:
«Ժողովուրդն իր հույսը Կարեն Կարապետյանի վրա է դրել, էլ ու՞մ վրա հույս դնի», – ասաց քաղաքագետը: