Հրթիռակոծությունների հետևանքով Հալեպում հայուհի է զոհվել
Հալեպի Սուլեյմանիե շրջանում սեպտեմբերի 28-ի կեսօրին հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 1969թ-ին ծնված հայուհի Սևան Հատատը: Այդ մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը: Զինված ահաբեկչական խմբավորումները սեպտեմբերի 28-ի առավոտից սկսել են ռմբակոծել Հալեպի Թիլել, Սեյիդ Ալի և Ազիզիե թաղամասերը: