26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Շան գլուխն այդտեղ է թախված»

«Մեկ ազգ, մեկ բանակ: Ավելի չքնաղ միտք, միգուցե, չկա և Եվրոպայում միշտ օրհասական պահին էլ այսպես է եղել, տարբեր ազգեր բռունցքվել են, բայց հիմա տեսեք, մենք երբ ենք ցանկանում բռունցքվել, երբ մեր մատների կեսը որդնած է: Ինչպե՞ս մենք կարող ենք հավատալ այդ բանաձևին, երբ զինվոր ունենալը անեծքի պես մի բան է դարձել ծնողի գլխին: Այդ ծնողներն իրենց հացից կտրելով պիտի օճառից բռնած ամեն ինչ առնեն, որ ուղակեն բանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը` խոսելով  ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքների աջակցության համար յուրաքանչյուր ֆիզիկական անձից  1000-ական դրամների գանձվող նախագծի մասին:

«Նայեք սրանց ունեցվածքին, միջոցներին, երբ կնայեք, կտեսնեք, որ իմ ասածը 100 տոկոս ճշմարտություն է, երբ ունենք տզրուկատիպ գեներալներ, որ ամեն ինչ անում են, որ բանակը քայքայվի, երբ լոզունգ է լինում բռունցվենք… 1000 դրամը խնդիր չէ, գերագույն խնդիրն այն անջրպետն է, որ պետք է փակվի ժողովրդի ու իշխող կուսակցության միջև:

Գերխնդիրն այդտեղ է, շան գլուխն այդտեղ է թախված, թող այդ կուսակցությունն էլ մի հատ ինքնամաքրվի»,-եզրափակեց Գ. Եղիազարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ