26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կեցցես Կարեն Կարապետյան. Henaran.am-ի հրապարակման արձագա՞նքն էր

ԿԵՑՑԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ …
————————————————————
… Նա էլ կեցցե, բայց խոսքս վարչապետի մասին չէ, այլ պատգամավորի, ով բանակի հիմնադրամին է նվիրել մինչ այս չստացած 3 միլիոն դրամ աշխատավարձը և այսուհետ միշտ նույն հասցեով է գնալու իր գրեթե 500 հազար դրամ ամսեկան աշխատավարձը ….Ես գրել էի ու այսպիսի կոչ արել պատգամավորներին ու մեծահարուստներին: Չգիտեմ, իմ գրածի ու հարցազրույցի արձագա՞նքն է թե իր որոշումը, այնուամենայնիվ ես շնորհակալ եմ, քանզի ամոթ է աշխարհի միլիոնատերերի ցուցակում պատկառելի անդամներ ունեցող 10 միլիոնանոց ազգը 1000 դրամներ մուրա ….
Թող մնացյալին էլ օրինակ լինի, նամանավանդ այդպես անողները հայտարարեն, որ իրենք մուծում են այս կամ այն գյուղի / հատկապես սահմանամերձ գոտու / մարդկանց փոխարեն: Սահմանամերձ ապրող մարդկանց օգնելը ևս բանակին օգնել է նշանակում …

Սամվել Բեգլարյանի  Ֆեյսբուքի գրառումը

Նշենք, որ երեկ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը  բանակին ուղղված գումարների հավաքման մասով տարբերակներ էր առաջարկել նշելով. «Թող ԱԺ պատգամավորները նվիրաբերեն իրենց մեկ ամսվա աշխատավարձը: Օլգարխները, որ հազար ու մի օբյեկտեր ունեն, ասենք, թող մեկ օրվա եկամուտը նվիրեն բանակին: Հարուստները շքեղ հարսանիքների փոխարեն թող համեստ հարսանիք անեն ու փոխարենը գումար նվիրեն բանակին: Հազար դրամը աղքատ գյուղացու համար 4 հացի գումար է ու պետք չի մեղադրել, եթե նա ընդդիմանա: Իմ գնահատմամբ՝ սա դառնում է շահարկում» 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ