27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ ժամանակ նրանք կվաճառեն իրենց զավակներին

Եկեք ակնածորեն հաշվի առնեն եւ անտես չանենք հայտնությունները մեր օրերի մասին, որպեսզի հավատարիմ հավատացյալ լինենք ու մնանք:

Աշոտ Հունանյանի «ՏԵՍԻԼՔՆԵՐ ՀԱՅՈՑ ՄԱՍԻՆ» ժողովածուից

Ուրեմն եւ ոչ բոլորն են քրիստոնյաներ, ինչպես Գիրքն է ասում, իսրայելացիներից յոթ հազարը փրկվեցին, որոնք չխոնարհվեցին Բահաղին, եւ ամբողջ Իսրայելը փրկվեց նրանց ձեռքով։ Այսպես եւ ապստամբության եւ Իսմայելի որդիների պատժի ժամանակ սակավ կգտնվեն իսկական քրիստոնյաներ, ինչպես որ հենց ինքը՝ մեր փրկիչն է ասել սուրբ ավետարանում.

«Մարդու որդին գալով՝ արդյոք երկրում հավատք կգտնի՞»։ Այն ժամանակ հոգին կպակասի, եւ շատերը կուրանան ճշմարտությունը, կենարար Խաչն ու Սուրբ Խորհուրդը եւ առանց բռնությունների ու չարչարանքների կուրանան Քրիստոսին եւ կգնան ապստամբների ետեւից։ Չէ՞ որ ավելի վաղ աստվածային առաքյալը քարոզելով ասել է, թե՝ «Վերջին ժամանակներում մարդիկ պիտի ապստամբեն հավատքի դեմ՝ հարելով մոլոր հոգի ունեցողներին, դիվական ուսմունքներին, ստախոսների կեղծավորությանը՝ խաբելու իրենց խղճմտանքը»։

Դարձյալ նույն ինքն է ասել. «Վերջին օրերում պիտի գան չար ժամանակներ, որովհետեւ մարդիկ կդառնան եսասեր, փողամոլ, պարծենկոտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհք, անմաքուր, անմիտ, անողորմ, մատնիչ, հանդուգն, ցոփ, գոռոզ, անբարեսեր, որոնք արտաքուստ աստվածապաշտի կերպարանք կընդունեն, բայց ըստ էության Աստծուն կուրանան»:

Եվ հավատով բոլոր տկարները այն պատժի մեջ կհայտնվեն ու իրենք իրենց հոժարակամ կբաժանեն սուրբ եկեղեցիներից։ Նույն ժամանակը նրանց մոլորության մղեց, որովհետեւ ցածրասիրտներն ու հնազանդները, իսկական քրիստոնյաներն ու Թորգոմյան սերնդի ազատները, իմաստուն ու ընտիր մարդիկ այն ժամանակ ճշմարտությունը չորոնեցին, այլ նրանց փոխարեն փնտրեցին եսասերները, փողամոլները, հայհոյողները, ամբարտավանները, հափշտակիչները, հարբեցողները, պոռնիկները, շնացողները, անողորմները, գողերը, ապստամբները, անխիղճները, բանսարկուները, ցոփերը, գոռոզները, մատնիչները, պարծենկոտները, ցանկասերները, ստրկամիտները, որոնք բարեպաշտի տեսք ունենալով, էապես հրաժարված են բարեպաշտությունից։ Այսպիսիները պիտի լինեն այն օրերի սպասավորներ եւ ուրախությամբ պիտի կատարեն այն ամենը, ինչ որ հրամայվի իրենց։ Եվ երկյուղած աստվածապաշտը նրանց մոտ ոչինչ պիտի համարվի։

Իսմայելի որդիների պատժի ժամանակ մարդիկ հոգեկան անհուսալի պահանջմունքների մեջ կընկնեն։ Կվերանա քահանաների պատիվը, կպակասի Աստծու տան արարողությունը, կլռեն եկեղեցու բոլոր պատարագները, եւ քահանաները ժողովրդի նման կդառնան։ Եվ երբ նրանց դաժան ժամանակը վրա հասնի, կբազմանա մարդու ու անասունի նեղությունը. մարդիկ կապականվեն ու կթափվեն գետին, եւ նրանց համար կավելանա մի ուրիշ հարված եւս՝ երեկոյան կքնի մարդը եւ առավոտյան վեր կենալով՝ իր դռանը կգտնի ոսկու եւ արծաթի հարկահանին։

Կնվազի ոսկու ու արծաթի ամբողջ առեւտուրը։ Մարդիկ կվաճառեն իրենց բոլոր պետքական բաները։ Այդ ժամանակ նրանք կվաճառեն իրենց զավակներին։ Արդ, ասում են, Աստված ի՞նչ պատճառով պիտի անտեսի հավատացյալների նեղություն կրելը։ Չէ՞ որ հավատացյալներն ու անհավատները պիտի երեւան, եւ որոմը պիտի զատվի ցորենից, որովհետեւ այն ժամանակը փորձիչ հուր է, եւ Աստված ներողամտաբար թողնում է, որ ընտրյալները երեւան: Ըստ այդմ՝ ասում է. «Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն, չարչարեն եւ ձեր մասին ասեն ամեն չար ու սուտ բաներ Իմ պատճառով, ցնծացե՛ք եւ ուրա՛խ եղեք, որովհետեւ ձեր վարձը շատ է երկնքում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ