18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. հյուրասենյակում հայտնաբերվել է 1937 թ. ծնված Ռ. Մ.-ի դին: […]

Ինչու Սերժ Սարգսյանը չի հետեւում Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին. Առավոտ

Առաջին նախագահ Լետն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց մի փաստաթդթի համար, որին ըստ էության գնացին նաեւ հաջորդ նախագահները, բայց չկրկնեցին Լետն Տեր-Պետրոսյանի «սխալը»։ Օրինակ՝ Կազանյան փաստաթուղթը միայն վերջերս բացահայտվեց, թե ինչ էր իրենից ենթադրում, եւ ինչի շուրջ էին բանակցում։ Այս առնչությամբ թերթի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «Խնդիրը այն է, որ Ադրբեջանը չի փոխում իր […]

Չեմպիոնների լիգա. խաղային օրվա արդյունքներ /վիդեո/

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի շրջանակում երեկ՝ ուշ երեկոյան տեղի ունեցան երկրորդ տուրի հանդիպումները A, B, C, D խմբերում: Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Գերմանիայում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ եւ 6 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Գլազգոյում 3:3 հաշվով խաղաց շոտլանդական «Սելթիկի» հետ, որն ունի 1 միավոր: «Բորուսիան» […]

Ներման հարցը. Ժողովուրդ

Ինչպես հայտնի Է՝ մոտ երկու ամիս առաջ Արցախի Աժ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել Է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ խնդրելով ներում շնորհել 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իր դեմ մահափորձ կազմակերպելու համար ազատազրկման դատապարտված Արա Ռաֆայելի Ավետյանին (11 տարի) եւ Սերգեյ Բորիսի Հարությունյանին (9 տարի)։ «ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ […]

Հոլանդիան պահանջում է դադարեցնել ԵՄ-ից Թուրքիային տրվող օգնությունը

Նիդերնլանդների խորհրդարանը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստի ժամանկ քննարկել է Թուրքիային առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է BBC Türkçe լրատվակայքը,  գլխավոր ընդդիմությունը ներկայացնող «Սոցիալիստական կուսակցությունն» ու «Քրիստոնեական միություն» կուսակցությունը քննադատել են հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում «իրավական պետության սկզբունքների անտեսումը»: Ինչից ելնելով կուսակցությունները առաջարկել են դադարեցնել Եվրամիությունից  (ԵՄ) ամեն տարի որպես թեկնածու […]

Առաջին էֆեկտը. 168 Ժամ

Նոր ձևավորված կառավարության շուրջ դրական սպասումների սկզբնական ալիքը, որ անբնական էր ու արհեստական, շատերին թույլ չէր տալիս հավատալ դրական փոփոխություններ իրականացնելու՝ կառավարության կամքին կամ կարողությանը։ Այդ սկեպտիցիզմին կառավարությունը կարող էր հակադրվել միայն մի մեթոդով ու մի ճանապարհով՝ իրական, գործնական քայլերով հոռետեսներին ապացուցել իրենց սխալականությունը։ Կհաջողվի՞ դա կառավարությանը գլոբալ իմաստով, դժվար է ասել, քանի որ իրական […]

Ավտովթար Կ. Ուլնեցի և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21,08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Audi A8» մակնիշի 34 UM 391 պ/հ (վարորդ ` 1966 թ. ծնված Ա. Ե. ) և «Nissan Latio» մակնիշի […]

Սերժ Սարգսյանի եղբայրը` ամենահավանական թեկնածու. Ժամանակ

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից շաբաթներ անց սկսվել է քննարկվել Մատենադարանի նոր ղեկավարի հարցը: Թերթին հասած տեղեկություններով, այս պահի դրությամբ շրջանառվող թեկնածուներից ամենահավանականը համարվում է Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը, որը ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան է եւ վերջերս դարձավ Գյումրիի պատվավոր քաղաքացի: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Տեղեկացնում են  ԼՂՀ ՊՆ  […]

Հովիկ Աբրահամյանն անցնում է գործի. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դուբայից վերադւսոնալուց հետո մի կողմ Է թողել պաշտոնանկության պատճառով իշխանություններից ունեցած դժգոհությունն ու կառավարությունից իրերն է տեղափոխում ՀՀԿ գրասենյակ։ Նախկին վարչապետը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում առանձնասենյակ ունի, բայց, գրասենյակի աշխատակիցների փոխանցմամբ, նա հիմա այնտեղ հիմնովին է հաստատվում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հովիկ Աբրահամյանն այդպիսով փորձում Է ներիշխանական գարգացումներին հնարավորինս մոտ լինել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված