15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թալանել են ապրիլյան զոհերից Սարգիսի հոր մեքենան. ոստիկանությունը հետքի վրա է.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ գիշերը թալանել են ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի հոր՝ Արթուր Գասպարյանի, մեքենան: Մեքենայից տարել են ամեն ինչ, այդ թվում գազի բալոնը, մեքենայում եղած ալյուրը, շաքարավազը, սուրճը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ նախօրդ օրն առավոտյան 8:10-ին Արթուր Գասպարյանից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 16-ին ժամը 23:30-ից մինչեւ նոյեմբերի 17-ը ժամը 07:30-ը ընկած ժամանակահատվածում ապակին կոտրելու միջոցով Երեւանի Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցի 6 ա շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարվել: «Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, որն արդեն իսկ դրական արդյունք է տվել»,- նշեցին ոստիկանությունից: Մեր հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կա համապատասխան անձ, որը կասկածվում է հանցագործության մեջ՝ ոստիկանության լրատվականի աշխատակիցը պատասխանեց. «Ասացի արդեն»: Վերջինս նշեց, որ այս պահին ճշտվում է նաեւ վնասի չափը: Հիշեցնենք, որ Սարգիսը Գասպարյանը վիրավորվել էր ապրիլի 29-ին, երբ փորձել էր օգնել եւ կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերոջը: Թշնամու արձակած կրակոցներից վնասվել էին գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել էին Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Կյանքի ու մահվան միջեւ երկար կռիվ տալուց հետո մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սարգիսը մահացել է: Դեպքից հետո, 20-ամյա զինծառայողի քույրը նամակով դիմել էր Պաշտպանության նախարարին՝ խնդրելով ծնողներին օգնել աշխատանք գտնելու հարցում: «…Հայրս առողջական խնդիրներ ունի, իսկ մորս աշխատավարձը կազմում է ընդամենը 24.000 դրամ, որով պետք է եւ՛ ընտանիք պահի, եւ՛ վարկը փակի»,- գրել էր Ինգա Գասպարյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ