12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞ւ է բերման ենթարկվել քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկը»

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության կասկածանքով այսօր՝ նոյեմբերի 18-ին, բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Բանդուրյան եղբայրներից՝ Ալիկը «Քյավառցի Ալիկ» ու եւս մեկ անձ՝ Գալստյան Արմենը՝ «Բդո» մականունով: Այս մասին հայտնում  է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ տուժածներից մեկը հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով երեք երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը մահացել են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ