05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չօգնեցին. Ժողովուրդ

ՀՀ արդարադատության նախարարու­թյունում քննարկել են Շուշիի առանձ­նակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավոր­ված Ներսես Պողոսյանի մոր` Սաթենիկ Պողոսյանի’ՀՀ արդարադատության նա­խարար Արփինե Հովհաննիսյանին հասցեագրված դիմումը, որով նա խնդրել է իրեն աջակցել` որդու ազատ արձակմա­նը հասնելու հարցում: Տիկին Սաթենիկն ասաց, որ արդարադատության նախարարու­թյունից իրեն գրավոր պատասխանել Են, թե իր կողմից բարձրացված հարցն իրենց իրավասություններից […]

Շնորհավո՛ր տոնդ, ազա՛տ Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է: Արցախցիներն այսօր ազգովի նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանին ընդունեց ԼՂՀ հռչակման մասին Հռչակագիրը: Պատմական նշանակության այդ փաստաթուղթը, ապա և նույն տարվա դեկտեմբերի 10-ի հանրաքվեն հայկական երկրորդ անկախ պետության ստեղծման մասին որոշման ամրապնդմամբ  նոր […]

Ինչպես երեկ, այսօր, այնպես էլ վաղը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է: Քառորդ դար առաջ արցախահայությունը կատարեց իր անբեկանելի ընտրությունը: Այդ բախտորոշ քայլը գիտակցված էր և իմաստավորված: Այդ ընտրությամբ, այդ կամքով ու վճռականությամբ ստույգ […]

Ծառուկյանի վերադարձը. Իրավունք

ԲՀԿ նախկին առաջնորդ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները կարծես նոր թափ են հավաքում: «Իրավունքը» Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց` խոսակցություն­ները որքանով են համապատասխանում իրականությանը: «Մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը, Գագիկ Ծառուկյանը բացառապես զբաղված էր հայ մարզիկնե­րի նախապատրաստական ու համակարգ­ման աշխատանքներով: Ես երբեւէ նման ցանկության մասին (նկատի ունի քաղա­քականությամբ զբաղվելը-խմբ.) Գագիկ Ծառուկյանից […]

Հրաժարական կտա. Հայկական Ժամանակ

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը 15 օրից հրաժարական կտա, եթե մինչ այդ «Վեդի Ալկո» ընկերությունը Աղավնաձոր համայնքի խաղողագործներին չվ­ճարի նախորդ տարի մթերած խաղողի դի­մաց մինչ օրս չվճարած պարտքը: Այս մա­սին մեր զրույցում ասաց Աղավնաձորի խա­ղողագործներից Հայկազ Ասատրյանը` նշելով, որ իրենց հայտարարության համա­ձայն, երեկ երեխաներին չեն ուղարկել դպ­րոց, փոխարենը հավաքվել են գյուղապետարանի բակում, որտեղ էլ ժամանել […]

Շառլ Ազնավուրը չի կարող. Հայկական Ժամանակ

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդում օրակարգային հարց չի դառնա «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի երեկվա հայտարարությունը, որով նա առաջարկել է, որ ժողովրդի վս­տահության անցումային կառավարությունը գլխավորի ՀՀ ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը: Այս մասին ասաց շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը նշե­լով, որ Ղուկասյանի հայտարարությունը կարող է քննարկվել անձամբ նրա հետ, երբ հացադուլը […]

Այս պահին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև շատ լուրջ խնդիր կա․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆեթուլլահ Գյուլենին դեռևս չարտահանձնելը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լուրջ խնդիր է առաջացնում` ավելացնելով, որ ԱՄՆ-ի նկատմամբ եղած վստահությունը ամբողջությամբ կչեզոքանա, եթե Սիրիայի քրդերը հետ չանցնեն Եփրատ գետի արևելյան ափ: Չավուշօղլուն Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն մեկնելուց առաջ «Milliyet» թերթին տված հարցազրույցում մասնավորապես աել է. «Մենք սկզբից էլ դեմ էինք, որ […]

Մի՛ տրտնջացեք, որպեսզի Աստծու դատաստանին չենթարկվեք

Այն օրերին Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը և իր ծառաներին ասաց. – Նա՛ է Հովհաննես Մկրտիչը. նա՛ է, որ մեռելներից հարություն է առել, և դրա համար հրաշքներ են կատարվում նրա ձեռքով։ Արդարև Հերովդեսն ինքն էր ձերբակալել տվել Հովհաննեսին, շղթայել ու բանտ նետել էր տվել նրան, իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. որովհետև Հովհաննեսը Հերովդեսին ասում […]

Բացիր դարակները, դասավորիր. խորհուրդներ մասնագետից

Ամառն արդեն հետևում է, և շատերի համար արձակուրդն ավարտվել է:  Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը, այս օրերին շատերի մոտ հետարձակուրդային սթրես է առաջանում: Հոգեբանի խոսքով՝ հետարձակուրդային սթրեսը մեր առօրյային բնորոշ ամենափոքրիկ և հեշտ հաղթահարվող սթրեսներից մեկն է: «Մենք շատ ավելի ծանր սթրեսներ ենք տանում ու հաղթահարում: Այնուամենայնիվ որոշակի սթրեսային լարվածություն է առաջանում, որովհետև դու սովոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի