18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«ՀՀԿ-ի հաջողության դեպքում Սերժ Սարգսյանը կորոշի, թե ով կլինի վարչապետ»

ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև այս պահի դրությամբ ոչ մի ահնդիպում չի նախատեսվում: Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե հնարավոր է, որ նորանշանակ վարչապետն ու նախարարներն անդամագրվեն ՀՀԿ-ին, նա ասաց. «Նոր նախարարները և վարչապետ Կարապետյանը մեր քաղաքական թիմի անդամներ են»: Շարմազանովը […]

Լրագրողը հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա ու փորձել է համբուրել նրա հետույքը /ֆոտո, վիդեո/

Փարիզում Քիմ Քարդաշյանի հետ արտասովոր միջադեպ է պատահել։ Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկն անակնկալ կերպով հարձակվել է նրա վրա ու համբուրել Քիմի հետույքը։ Լրագրողին անմիջապես հեռացրել են Քիմից։ Սեդյուկն ավելի ուշ Ինստագրամի իր էջում ասել է, որ իր այդ քայլով ցանկանում էր դեմ դուրս գալ արհեստական մարմնին ու իմպլանտներին։

Շարմազանովը չբացառեց փոփոխությունները ՀՀԿ ղեկավար մարմնի կազմում

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներքաղաքական ու ներկուսակցական հարցեր, հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրությունները, նոյեմբերին հրավիրվելիք կուսակցական համագումարի վերաբերյալ հարցեր: «Համագումրը նախընտրական բնույթ չի կրելու, կկրի հաշվետվողական բնույթ, բայց համագումարից անմիջապես հետո մենք կսկսենք պատրաստվել պառլամենտական ընտրություններին ապրիլյան»,-այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ […]

«Սեքյուրիթի Դրիմի» 2 ղեկավար աշխատակից կալանավորվել են

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության 2 ղեկավար աշխատակիցներ քրեական գործով ներգրավվել են մեղադրյալներ՝ իրենց ապօրինի գործողությունների արդյունքում պետությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նոր մանրամասներ են ի հայտ եկել թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերերի, այլ քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա […]

Թուրքիայում իսլամի դասերից ազատելու համար հայերից մկրտության փաստաթուղթ են պահանջում

Թուրքիայում ոչ մուսուլման աշակերտներին և մասնավորապես՝ հայ երեխաներին իսլամի դասերից ազատելու համար նրանցից մկրտության փաստաթուղթ են պահանջում: Թուրքական «Bianet» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հայ երեխաների ծնողներն ու ներկայացուցիչները չեն հասկանում, թե ինչ իմաստ ունի մկրտության փաստաթուղթ պահանջելը, եթե երեխաների անձնագրային քարտերում նշված է նրանց քրիստոնյա լինելու հանգամանքը: Չնայած այս տեղեկություններին՝ Բեյօղլուի շրջանային կրթական վարչությունը հերքել է դպրոցներում […]

Հեռանո՞ւմ է (վիդեո)

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը դեռևս չգիտի` կլինի հաջորդ խորհրդարանում, թե ոչ: Վերջերս կատարած ֆեյսբուքյան գրառման մեջ նման միտք կար: Henaran.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե արդյոք քաղաքականությունից հեռանալու մտադրություն ունի: Մանրամասները` տեսանյութում:

Անի այցելողներին GSM օպերատորից ստանում են «Բարի գալուստ Հայաստան» հաղորդագրությունը /վիդեո/

Հայատյաց քարոզչությամբ զբաղվող թուրքական «ASİMDER» կազմակերպության ղեկավար, Էրզրումում Աթաթուրքի անվան համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Սավաշ Էղիլմեզը բողոքել է միջազգային  GSM-ի բջջային օպերատորներից մեկի գործողություններից: Ըստ նրա՝ Անիի ավերակներ այցելող զբոսաշրջիկների հեռախոսներին օպերատորի կողմից ուղարկվել է հաղորդագրություն, որտեղ հայ-թուրքական սահմանամերձ ավերակ քաղաքի տարածքը համարում է Հայաստանի մաս, գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Էղիլմեզը […]

Հարկավոր է ավելի շատ տնտեսել. Վարդան Արամյան /վիդեո/

«2016 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը կարող է հասնել ՀՆԱ 54,4 տոկոսին»,-այս մասին այսօր  կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հավելելով, որ երկու տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 43,7 տոկոս: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց. «Չպետք է մոռանալ, որ պարտքով գումարները վերջին տարիներին օգտագործել ենք արտաքին ցնցումներից տնտեսությանն աջակցելու համար»: Մանրամասները՝ […]

Ինչպես է ԲՀԿ-ը լրացնում բացը

«Ես խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ լրատվամիջոցներին հանգիստ թողել Վարդևան Գրիգորյանին և նրա որդուն, կան իրավապահ մարմիններ, թույլ տվեք, որ իրավապահներնը զբաղվեն այդ գործով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով հարցի, թե ինչ ազդեցություն կունենա այն, որ ԲՀԿ թեկնածու որդու մահվան գործի հետ կապված, քարոզարշավը որոշ ժամանակով դադարեց: «Քարոզարշավն, այո, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված