27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դինքի մարդասպանը հրաժարվում է ցուցմունք տալ

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը մերժել է Դինքին սպանած Օգյուն Սամասթի խնդրագիրը՝ իրեն տեղափոխել ազատ ռեժիմի բանտ:

Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի՝ պոլսահայ լրագրողին սպանելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքով 22 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Սամասթը սույն թվականի նոյեմբերի 14-ին դիմել է դատարան, պահանջելով իրեն փակ ռեժիմի բանտից տեղափոխել բաց ռեժիմի բանտ: Խնդրագրում Սամասթը նշել է, որ իր պահանջը չբավարարելու դեպքում ՝ նա հրաժարվում է այլևս  ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման  ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի դրանից՝ որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ