19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահին

Նոյեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևի գլխավորած ներկայացուցչական խորհրդարանական պատվիրակությանը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական հարաբերություններին, Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Հայաստանի արտգործնախարարը ռուսաստանյան խորհրդարանականների հետ հանգամանալից քննարկեց երկու խորհրդարանների միջև սերտ համագործակցության լայն շրջանակի հարցեր, մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում փոխգործակցության շուրջ:

Անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում և հատկապես՝ Սիրիայում տիրող իրավիճակին, ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիներին: Հատուկ ուշադրություն դարձվեց Սիրիայի հայությանը, նրանց աջակցելուն ուղղված Հայաստանի ջանքերին:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտեց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, պատասխանեց հյուրերի բազմաթիվ հարցերի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ