25 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Ճանապարհային ոստիկանությունն ահազանգում է Անահիտ Բախշյանին

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն օրերս մամլո հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես անդրադարձել էր Երևանի Մալաթիա թաղամասի Րաֆֆի-Ա.Բաբաջանյան փողոցների խաչմերուկում  լուսացույցի անհրաժեշտության խնդրին:
Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվել է Րաֆֆի-Ա. Բաբաջանյան փողոցներիխաչմերուկը,  որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, այն դեռևս լիովին բավարար է խաչմերուկի երթևեկության անվտանգության ապահովման համար և տրանսպորտային միջոցների ու հետիոտների տարբեր ուղղություներով շարժի ինտենսիվությունը չի բավարարում գործող նորմերի պահանջներին՝ խաչմերուկում լուսացույցային օբյեկտ տեղակայելու համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ արդեն մշակված և Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի համաձայն՝ Բաբաջանյան փողոցով է անցնելու «Հյուսիս-Հարավ» ծրագրով կառուցվող ավտոճանապարհի Երևան քաղաքը շրջանցող հատվածը, որի կառուցման ժամանակ վերակառուցվելու է նաև Րաֆֆու-Բաբաջանյան փողոցների խաչմերուկը, որի արդյունքում նշված խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ