10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սիրիայում մարդիկ շարունակում են տառապել կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններ չունենալու պատճառով

Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընի (Ertharin Cousin), ՅՈՒՆԻՍԵՖ–ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի (Anthony Lake), ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի մարդասիրական և ճգնաժամայինօգնության հարցերով խորհրդական Սթիֆեն Օ՛Բրայենի (Stephen O’Brien), Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավորտնօրեն Մարգարեթ Չանի (Margaret Chan), ՄԱԿ–ի փախստականներիհարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի (Filippo Grandi)՝ Սիրիայի հարցով համատեղ հայտարարությունը 16 հունվարի, երկուշաբթի, 2017թ., Դավոս– Մինչ Սիրիայում վերջնական […]

Ռեյտինգային քվեարկությունը կարող է խնդիր դառնալ հենց ՀՀԿ-ի համար

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի համոզմամբ` այժմ կուսակցություններն ընկած են ձևի, ոչ թե բովանդակության հետևից։ «Ամենայն հավանականությամբ՝ ՀՀԿ-ն ընտրություններին կգնա միայնակ։ ՀՀԿ-ն ունի և ուժեղ, և թույլ կողմեր. նրա ուժեղ կողմերից մեկը նոր նշանակված վարչապետն է։ «Հանրապետականը» հենց վարչապետի նշանակմամբ սկսեց թաքնված քարոզարշավը, վարչապետը որոշակի գործողություններ իրականացրեց մենաշնորհի հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն […]

Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Նիլս Մուժնիեկսին և Թորբյորն Յագլանդին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ մասնակցելու հունվարի 16-ին կայանալիք «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը: Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների […]

Ծիծաղելի բան ա, անհարմար էլ է այդ մասին խոսել. քաղաքացիները` կոմունալ վճարումներից (տեսանյութ)

Henaran.am-ը հարցումների միջոցով փորձել է պարզել, թե արդյոք դեկտեմբեր ամսվա կոմունալ ծառայությունների վճարումներն իրենց ակնկալածի համեմատ շատ էին, քիչ էին, ինչպես են կատարում վճարումները, կարողանում են նորմալ տաքացնել իրենց բնակարանները, թե ոչ և թե ինչպես են վերաբերում նրան, որ հունվարից փոխվում է գազի սակագինը, իսկ փետրվարից նվազում է էլեկտրաէներգիայի սակագինը: Մանրամասները` տեսանյութում:

Հանուն գաղափարի. օգնել են 100-ավոր ընտանիքների

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝  թեմի եկեղեցասեր երիտասարդների կողմից իրականացվող «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը ունի արդեն 6 տարվա պատմություն: Այս տարիներին ծրագրի շրջանակներում սննդի, հագուստի, հիգենայի պարագաների և գումարի օգնություն են ստացել 700 և ավել ընտանիքներ Լոռու մարզից: Ծրագրի առանձնահատկությունը բարեգործության գաղափարի սերմանումն է և ունևորի, ոչ կարիքավորի և կարիքավոր ընտանիքների միջև […]

Արցախում զինվոր է զոհվել

Հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.): Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր […]

ԼՂՀ Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 16-ին ստորագրել է որոշում՝ արտահերթ նստաշրջան գումարելու մասին: Արտահերթ նստաշրջանը գումարվում է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ հունվարի 17-ին ժամը 11:00-ին, նրանց առաջարկած օրակարգով: Պատգամավորների նախաձեռնած արտահերթ նստաշրջանի օրակարգում առաջարկվել է Սահմանադրության նախագծի մասին հարցի քննարկման վերսկսումը, որն ընդմիջվել էր 2016թ. դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 16-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի  Երևան – Գառնի  ավտոճանապարհին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում օդանավի վայր ընկնելու հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

«Կարեւորագույն խնդիրը համարում եմ կադրային քաղաքականությունը»

«Որքան բարձր է կառավարման համակարգի արդյունավետությունը, այնքան տնտեսությունը շահում է, եւ ճիշտ հակառակը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  այսպիսի տեսակետ հայտնեց  Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով գերատեսչությունների կադրային քաղաքականությանը։ «Այս պարագայում կարեւորագույն խնդիրը համարում եմ կադրային քաղաքականությունը։ Ներքին օղակներում պետք է մրցույթները ոչ թե ձեւական բնույթ կրեն, այլ առարկայական, եւ ընտրվեն արժանիները, ոչ թե բարեկամների ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի