«Մի դարձրեք հասարակությունը Ձեր պաշտպանական ռեսուրսը, պարոն վարչապետ»
Ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսին: «Մի դարձրեք հասարակությունը Ձեր պաշտպանական ռեսուրսը, պարոն վարչապետ, հղում մի արեք անդեմ «բոլոր»ին, Ձեր ասած «բոլոր»ը շատ քիչ մարդիկ են, և նրանք Ձեզ հիանալի հայտնի են: ՀՀ վարչապետի՝ «բոլորին» նստեցնել-կախելու, չնստեցնել-չկախելու, դաստիարակելու-հաշտվելու-չհաշտվելու տարակուսանքները ոչ մի նորություն չեն պարունակում, աշխարհի չափ հին են […]