25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նրան պիտի կանչեն, պարժեն»

«ԿԲ-ի պահուստներում անպայման պիտի ոսկի լինի, նաև հին, արժեքավոր նկարներ, բայց Տիգրան Սարգսյանը ոսկին ծախեց, բայց ոսկին կայուն վալյուտա է: Ամերիկացիները արժեզրկելու են դոլարը: Ստեղ երկիր չկա: Եթե երկիր լինի, նրան պիտի կանչեն, պարժեն: Նա ոսկին ծախեց. դա  մակրոտնտեսական մեծ սխալ էր: Մեր խելոքը տասնհինգ տարի առաջ վերացրեց ոսկու պահեստները», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակի երկրորդ տեղը զբաղեցնող  Հրանտ Բագրատյանը:

Վերջինս շեշտեց՝ սխալ է շատ դոլարային պահուստներ ունենալը: Եվրոն էլ վստահելի չէ:

«Մենք մնացել ենք ձեռնունայն: Մեր պահուստները եվրո ու դոլար են: Դրանք օր օրի հալվում են: Ես դեռ այն ժամանակ  եմ բարձրաձայնել: Տիգրան Սարգսյանն էլ ինձ թերթերով պատասխանում էր, բանավիճում էր,  երբ որ ԿԲ-ի նախագահն էր: Բայց բանավիճելը կապ չունի այն փաստի հետ, թե մարդն ինչ պաշտոն ունի: Կարևորը գիտելիքն է», – նշեց Բագրատյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ