08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Թուրքիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպելու նպատակով հունվարի 26-27-ը ընկած ժամանակահատվածում կլինի Թուրքիայում: Ինչպես հաղորդում է թուրքական «F5haber» լրատվական կայքը, սպասվում է, որ Մեյը Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի տնտեսական, պաշտպանական, առողջապահական և անվտանգության ոլորտների վերաբերյալ հարցեր: Աղբյուրը նշում է, որ  սա Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի […]

Իրադրությունն առաջնագծում

Հունվարի 25-ին եւ լույս 26-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը հրաձգային զինատեսակներից, ընդհանուր առմամբ, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 8 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 60 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական […]

Ցուցակը Բագրատյանն է գլխավորելու. 168 ժամ

«Մի քանի օր Է մնացել, հստակ հայտարարություններ կանենք պայմանավորվածություններ ունենալուց հետո։ Կարող եմ ասել, որ «Ազատություն» կուսակցությունն իր այսօրվա վարչության նիստում ևս մի անգամ որոշել Է, և սա երկրորդ անգամ ենք որոշում, իսկ մեր կանոնադրությունն այնպիսին Է, որ վարչությունն Է նման որոշումներ կայացնում, որ մենք հանդես գալու պարագայում կլինենք կամ միայնակ, կամ դաշինքով։ Մենք այս պահին […]

«Հարցի պատասխանը պետք է որոնել Ծառուկյանի շտաբում»

«Հովիկ Աբրահամյանն, ամեն դեպքում, կարծում եմ,  չի անի այնպիսի քայլեր, որոնք պիտի լինեն իշխանության շահերի միջանքցից դուրս», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Վերջինս շեշտեց՝ Հովիկ Աբրահամյանը  այս տարիների ընթացքում, բնականաբար, հասցրել է որոշ շրջանակներում ազդեցություն ձեռք բերել. դա անժխտելի է: Քաղաքագետը նշեց՝ դժվար է ասել՝ եթե Հովիկ Աբրահամյանը միանա «Ծառուկյան […]

Բաղանիսում հանգիստ է, նորակոչիկներ են ճանապարհում

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով այս պահին գյուղում հանգիստ է, կրակահերթ չկա: Henaran.am-ի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ երեկ` ժամի 17-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կարճ կրակահերթ է ուղղել գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ չկան: «Ամեն ինչ նորմալ է, գիշերը հանգիստ է անցել, լավ տրամադրություն ունենք ու հիմա էլ 3 նորակոչիկ ենք ճանապարհում բանակ: Գարնանային, լավ արևոտ […]

Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով. Ժողովուրդ

Արդեն հինգ տարի է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը: Նրա պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում նախարարության տարբեր գերատեսչություններում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվել, դրանց անմիջական մասնակիցները ձերբակալվել են, անուղղակի մասնակիցները՝ հրաժարական ներկայացրել: Իսկ ահա անձամբ նախարարը մինչև հիմա շարունակում է հաջողությամբ պաշտոնավարել: Դեռ ավելին՝ ամեն հերթական կոռուպցիոն սկանդալից […]

Բերդ-Ճամբարակ ճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  Մասիսի, Արտաշատի,  Արարատի, Աշտարակի, Եղվարդի,  Մարալիկի,  Ախուրյանի,  Աշոցքի,  Ապարանի,  Աբովյանի,  Հրազդանի,   Սևանի, Մարտունու, Եղեգնաձորի, Սիսիանի, Վայքի  և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Վարդենյաց  լեռնանցքը: Ուժեղ  քամու և ցածր տեսանելիության  պատճառով  Բերդ – Ճամբարակ  ճանապարհը  դժվարանցանելի […]

ՍԱՍ-ի Արտակի ուղղությամբ «կրակոցները« կշարունակվեն. Հրապարակ

ՊԵԿ-ի ստուգողական կրակոցը ՍԱՍ-ի Արտակի խանութների ուղղությամբ, ըստ «պատկան» աղբյուրի, վերջինը չի լինելու. առաջիկայում ևս կլինեն կրակոցներ. «Մենք բոլորին զգուշացնում ենք` կարգի բերել իրենց բիզնեսը, վճարել հարկերը, իրենք իներցիայով շարունակում են նախկին ոճը»: Նույն «կոնտեքստո՞ւմ» է նաև Արարատյան դաշտի հորերի և ջրօգտագործողների նկատմամբ կառավարության օրերս դրսևորած ուշադրությունը, չկա՞ քաղաքական բաղկացուցիչ դրանում: Ի դեպ, այդ հորերի […]

Օհանյանի դաշինքում դեռ հնարավոր են համարում. Հրապարակ

Սեյրան Օհանյանի դաշինքում դեռ հնարավոր են համարում Ծառուկյանին միացումը: Իսկ եթե պառլամենտ մտած Ծառուկյանը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, ի՞նչ եք անելու, քննարկվո՞ւմ է այդ տարբերակը: «Նաև դա է պատճառը, որ բանակցությունները ձգձգվում են, ու վերջնական որոշում չկա։ Մինչև խաղի կանոնները չճշտվեն, միավորում տեղի չի ունենա»,- ասել է սեյրանականներից մեկը: Ի դեպ, ԱԺ նոր կանոնակարգ-օրենքով ազատականացվել […]

Ընտանյոք հանդերձ լքել են. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է ԱՄՆ։ Տևական ժամանակ է՝ նա իր որդիների հետ միասին բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղից էլ ղեկավարում են այստեղի իրենց բիզնեսները։ Ըստ էության, հեռանալով Հայաստանից՝ Խաչատրյանները ցանկանում են հեռու մնալ նախընտրական թոհուբոհից։ Ասում են անգամ, որ վերջերս Խաչատրյանների մտերիմ հարազատներից մեկն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված