Ես ուզում եմ, որ չինաստանյան գործարարները Հայաստանում իրենց հարմարավետ զգան. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերից և անդրադարձել հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար՝ […]