20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Էդ ինչղ մարդ է, էդպես մեկ էլ Լենինն է եղել, էն էլ մեռել է … ». /տեսանյութ/

Գյումրիի Թատերական հրապարակում  Գ. Ծառուկյանի հանդիպման ժամանակ  գրեթե բոլորը եկել էին նամակներով,  մարդիկ, ովքեր սոցիալապես անապահով էին,  հաշմանդամություն ունեցող ու  հազիվ քայլելով եկել էին հանդիպման:

Հավաքվածները միմյանց ոտքեր կոխկրտելով, հրելով, մինչև բեմ ուղեկցեցին Գագիկ Ծառուկյանին։ «Պարոն Ծառուկյան, մեծատառով մարդ,», -բղավում էր մի մարդ, որին Վարդան Ղուկասյանի թիկնապահի կինը՝ «Ծառուկյանի դաշինքի» վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածու Արուսյակ Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Թողեք, գոնե, մեծատառով մարդը տեղ հասնի»։

Քիչ անց բեմից հայտարարվեց, որ նամակները կարող են համակարգված, նախօրոք փոխանցել՝ առանց առաջ գնալու։

Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արմեն Բադեյանի մոտ  հանդիպան սկզբում արդեն  նամակների մի մեծ տրցակ էր հավաքվել:  Նամակներ փոխանցեցին նաև այն ժամանակ, երբ Գ. Ծառուկյանը միանգամից հրաժեշտ տվեց ու գնաց դեպի մեքենանաերը: Շատերը լիահույս էին, որ  Գ. Ծառուկյանը հաստատ  օգնության կհասնի  կարիքավորին: Գյումրեցի կանանցից մեկն էլ   ասաց. «Էդ ինչղ մարդ է, շատ լավ է, էդպես մեկ էլ Լենինն է եղել, էն էլ մեռել է»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ