27 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահականը աճուրդի է հանել. Ժողովուրդ

օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման վարչությունը վաճառքի է հանել ՀՀ նախագահականի նստավայրի գույքը: Այսպես աճուրդի են հանվել 7 ավտոմեքենա, որոնք ունեն հին տարեթվի արտադրություն: Օրինակ`2003 թվականի արտադրության 3 հատ 450-480 հազար դրամ արժեք ունեցող «Գազ-3110», որոնք ենթակա են նորոգ¬ման, երկու հատ 2003 թվականի ար¬տադրության 2.2 մլն դրամով «ԲԱՎ 520», 3 […]

«Հետընտրական խժդժությունների համար հիմքեր չեմ տեսնում»

«Քարոզարշավը դեռ ընթացքի մեջ է, և այն աստիճանաբար քաղաքական է դառնում: Սկզբնական շրջանում հանրությունը մի փոքր ադապտացված չէր, որոշակի դժվարություններ կային՝ նոր մոդելի հետ կապված, բայց բասատրական աշխատանքների շնորհիվ հանրությունը աստիճանաբար ադապտացվեց», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ընրտական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված  Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս շեշտեց՝ ամենայն հավանականությամբ, հետընտրական խժդժություններ […]

Տարածքների վերադարձ` ինչի դիմաց. 168 Ժամ

Անհանգստացնող է, երբ Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պետք է զիջել այդ տարածքները։ Սա, այսպես ասած, կոնտուր պրոյեկտ է, որն ընդդիմության բերանով լեգալիզացնում է պաշտոնական Երևանը։ Սա նոր դիրքորոշում է՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց»,- ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 4-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 7-ը ժամը 07.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արարատի մարզի` Վեդի, Արտաշատ, Արարատ քաղաքների, Աբովյան Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Ներքին Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Մասիս, […]

Ջնդին` վարչապետին. Հայկական Ժամանակ

ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանին Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերում դիմավորել է քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը: Հանդիպումներից մեկը եղել է մարտի 25-ին Ալագյազ համայնքում, որը գրեթե ամբողջությամբ բնակեցված է եզդիներով: Կարեն Կարապետյանի այցից առաջ Ջնդի Ամարյանն է նախ եկել գյուղ, հանդիպումներ ունեցել այդ եւ հարակից գյուղերի գյուղապետերի հետ, որից հետո դիմավորել է Կարեն Կարապետյանին: […]

Սերժ Սարգսյանը կգնա՞ այդպիսի ռիսկի. Ժամանակ

Խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ի և «Ծառուկյանե դաշինքի, այսպես ասած, համոզիչ առավելությամբ հաղթանակին գործնականում չի կասկածում երևի թե ոչ ոք: Թերևս, կասկածի ենթակա չէ և այն, որ դասավորությամբ առաջինը կլինի ՀՀԿ-ն: Ինտրիգը շարունակում է լինել այն՝ արդյոք ՀՀԿ-ն կվերցնի՞ մեծամասնությունը միաձայն կազմելու հնարավորություն տվող տոկոս, թե՞ առանց կոալիցիայի այդ մեծամասնությունը կդառնա անհնարին: Եվ ո՞ւմ հետ այդ դեպքում […]

Սամվել Բաբայանը մի պայմանով ազատ կարձակվի. Ժամանակ

2000թ․ մարտի 22-ին Սամվել Բաբայանի կողմից ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձից հետո նրանց անձնական սառը հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Սամվել Բաբայանի քրեական գործից տեղյակ շրջանակները մեզ տեղեկացրին, թե չի բացառվում, որ Սամվել Բաբայանի հնարավոր թիրախներից մեկը, ի շարս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում բնակվող Արկադի Ղուկասյանն է եղել։ Մեր աղբյուրը չէր բացառում, որ Սամվել […]

Ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է վարել. Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է

Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում՝ արձակելով 86 կրակոց: ՊԲ […]

Բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 30-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Ցավոք հաճախ ենք դեռ բախվում այն կարծրատիպին, որ հաջողակ ՏՏ մասնագետը տղամարդ է»

Կանանց զբաղվածության աճը կարող է մեծ ներուժ հանդիսանալ Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար: Ներկայում կանայք կազմում են Հայաստանի տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 67 տոկոսը, իսկ նրանց գործազրկության մակարդակը տղամարդկանց գործազրկության մակարդակի գրեթե կրկնակին է (համապատասխանաբար` 51,5 և 21,8 տոկոս): Համաշխարհային բանկի գնահատումների համաձայն, զբաղվածության և ձեռներեցության ասպարեզում կանանց մասնակցության անհավասար հնարավորությունների արդյունքում Հայաստանը կորցնում է իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի