Ում հետ է ՄԱՊ-ի Ալիկը
![](https://henaran.am/wp-content/uploads/2017/01/1481194516-9936-300x191.jpeg)
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանը դեռևս որոշում չի կայացրել` մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դա մի շարք հանգամանքներից է կախված, սակայն թե կոնկրետ ինչից, չհստակեցրեց: Հարցին, թե հնարավոր է նրան այլ քաղաքական ուժի ցուցակում տեսնենք, պատասխանեց. «Բացառվում է: Նման տարբերակ չեմ դիտարկում»: