21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քանի դատապարտյալ իրավունք ունի քվեարկելու

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմվերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ , արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում պահվող ընտրողների իրավունքներին: Քոչինյանը նշեց, որ ծանր հանացագործություն կատարած անձինք են միայն, որ ընտրելու իրավունք չունեն:

« 2017 թվականի ապրիլի 2-ին կազմվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող և ընտրելու իրավունք ունեցող անձանց տվյալները տրամադրվել են ընտրական հանձնաժողովներին: Ընտրելու իրավունք ունեցող դատապարտյալների թիվը 1 483 կալանավորներ և դատապարտյալներ,որոնցից 1011-ը կալանավորված, 472-ը դատապարտյալ: Մասնավորապես, Նուբարաշեն ՔԿՀ-ում` 591, Արմավիր ՔԿՀ-ում 258, Հրազդան ՔԿՀ-ում 94՝ , Վարդաշենում՝ 91,Գորիսում՝ 52, Վանաձորում՝81, Արթիկում՝ 79, Սևանում՝ 63, Կոշ ՔԿՀ-ում՝ 52,  Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում՝ 45, Աբովյան ՔԿՀ-ում՝42 և Երևանի կենտրոն ՔԿՀ-ում՝ 35 »,- հայտնեց Հայկ Քոչինյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ