28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի արդեն քվեարկել է

Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.93 տոկոսը:

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Ժամը 17:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի»,- հայտնեց Սմբատյանը:

Թիվ 1 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 200 հազար 217 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 101 հազար 718 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 50.80 տոկոսը: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 212 հազար 523 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 105 հազար 440 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 49.61 տոկոսը: Թիվ 3 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 224 հազար 322 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 110 հազար 506 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 49.25 տոկոսը: Թիվ 4 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 208 հազար 742 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 97 հազար 296 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 46.61 տոկոսը: Թիվ 5 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 221 հազար 505 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 126 հազար 567 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 57.14 տոկոսը: Թիվ 6 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 232 հազար 10 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 109 հազար 902 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 47.37 տոկոսը: Թիվ 7 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 116 հազար 814 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 66 հազար 797 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 57.148 տոկոսը:

Թիվ 8 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 191 հազար 671 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 108 հազար 144 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 56.42 տոկոսը: Թիվ 9 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 238 հազար 293 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 118 հազար 212 մարդ կանմ ընտրելու իրավունք ունեցողների 49.22 տոկոսը:

Թիվ 10 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 238 հազար 421 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 118 հազար 212 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 49.58 տոկոսը:

Թիվ 11 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 230 հազար 701 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 107 հազար 872 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 46.76 տոկոսը:

Թիվ 12 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 162 հազար քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 89 հազար 119 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 54.86 տոկոսը:

Թիվ 13 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 110 հազար 36 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 59 հազար 73 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 53.69 տոկոսը:

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ