28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առանց դժգոհությունների ընտրություններ չեն լինում. ռուս վերլուծաբան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ չնայած ընտրախախտումներ եղել են, սակայն դրանց վերաբերյալ փաստեր, ապացույցներ, ինչպես միշտ, չկան: «Եղել են մի քանի խախտումներ, տեխնիկական բնույթի, որոնք ուսումնասիրելուց հետո հերքվում էին հիմնականում: Քանի որ նոր ընտրակարգ էր, շատ տեղերում տեխնիկական սարքերը չէին աշխատում, տեսանկարահանման սարքերի հետ խնդիր եղավ, բայց այս խնդիրներըը, կարծում եմ, ժամանակի ընթացքում կլուծվեն»,-այսօր […]

ԵԱՏՄ-ում առկա պոտենցիալն ավելի մեծ է, քան կարծում ենք․ վարչապետի հարցազրույցը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «Իզվեստիա»-ին, որի ժամանակ նշել է, որ Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության, ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: Նա խոսել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին ու նշել, որ դեռ ամբողջությամբ չի օգտագործվում այն պոտենցիալը, որ առաջարկում է […]

«Առաջինը Եռաբլուր եկանք». կինը հուզվեց/տեսանյութ/

Մայր ու որդի երեկ՝ ապրիլի 2-ին,  Եռաբլուր էին եկել իրենց հարգանքի տուրքը հերոսներին մատուցելու: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք չուզեցին անունով ներկայանալ: «ՀՀ քաղաքացիներ ենք ու պարտավոր ենք հայավարի ապրել ու պաշտել մեր հերոսներին»,-ասաց որդին: Մայրը հավելեց, որ ընտատեղամաս գնալուց առաջ իր համար կարևորը Եռաբլուր գալն է եղել: «Այս զոհերին ենք պարտք, որ կանք…»,-ասաց կինը […]

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է՝ Պետերբուրգի պայթյունից տուժածների մեջ հայեր կան, թե ոչ

 ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․ «Ճշտում ենք Սանկտ-Պետերբուրգ-ում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը»:

Պայթյուն Սանկտ-Պետերբուրգի մետրոյում․ կա 10 զոհ /ֆոտո, տեսանյութ/

Ժամեր առաջ Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյուն է հնչել։ Պայթյունը տեղի է ունեցել մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում՝ մետրոյի վագոններից մեկում։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունի արդյունքում կա 10 զոհ, ավելի քան 50 հոգի վիրավորվել է։   Ներկայումս մետրոյի մի շարք կայարաններ փակվել են, դեպքի վայրում աշխատում են փրկրարարները։ Ուղեւորները տարհանվել են։ Նախնական տեղեկություններով՝ վագոնում անհայտ իր է պայթել։ Տեղի […]

Ապրիլի 2-ը «խայտառակեց» մեծախոսներին

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունը մի շարք մեծախոսների  իրենց տեղը դրեց։ Դրանցից մեկն էլ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանն է, որ մի քանի ամիս հայտարարում էր, թե իր թեկնածությունը եթե գրանցվեր, ինքը կհաղթեր Էջմիածնի քաղաքապետի ընտրությունում։ Բայց արի ու տես, որ նույն Էջմիածնում նա երեկ ընդամենը 200 ձայն է ստացել՝ ամբողջ քաղաքում, իսկ ամբողջ Արմավիրի մարզում, […]

Լեւոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է․ ilur.am

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, համաձայն որոնց՝ ՀԱԿ-ը չանցավ խորհրդարան։ Ինչպես տեղեկացնում է ilur.am-ը, Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ ասվում է․ «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ։ […]

Շնորհիվ Կարեն Կարապետյանի

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հաղթանակի համար կորևոր նշանակություն ունեցավ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը: «Նա կարողացավ կարճ ժամանահատվածում մեծ օգնություն հասցնել ՀՀԿ-ին»,-այսօր քննարկման ժամանակ ասաց Ա. Մարտինովը: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն նախկինում մյուս ուժերից հետ էր մնում տեխնոլոգիաների առումով, իսկ հիմա վարչապետը լուծեց այդ խնդիրը: ՌԳԱ Արևելագիտության […]

Ընտրությունների միակ սենսացիան ուրախացրել է շատերին

 «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման կողմնակիցները շատ են, և նրանք քվեարկել են ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի օգտին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հաջողություն մաղթեց նոր ձևավորվող խորհրդարանին՝ ասելով, որ կան բոլոր հնարավորությունները լավ ու որակյալ խորհրդարան ունենալու: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ  ընդդիմադիր էլեկտորատի մեծ մասը […]

««Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ին պետք չի, շատ բան պետք է տա»

«Հայաստանում գոյություն ունեն օֆֆ-լայն ու օն-լայն ընտրողներ, այս տարբեր ընտրողները մեզ մոտ միշտ գոյություն ունեն, նրանք, ովքեր հայտնի են, ովքեր Facebook-ում են, հարցազրույցներ են տալիս, ակտիվ են քաղհասարակության մեջ, դրանք օն-լայնն են, իսկ մնացածը օֆֆ-լայն է»,-Henaran.am-ի հարցին, թե ինչով էր պայմանավորված «Ազատ դեմոկրատների» քիչ տոկոս հավաքելն, ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:  Ըստ նրա՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի