Ագուտինն ու Վարումը վիճել են բեմի վրա՝ համերգի ժամանակ /ֆոտո/
Ռուսական էստրադայի ամենաամուր զույգերից մեկը՝ Անժելիկա Վարումն ու Լեոնիդ Ագուտինը, հայտնվել են սկանդալի կենտրոնում։ Ուլյանովսկում նրանց համատեղ համերգի ժամանակ զույգը կռվել է բեմի վրա, իսկ հետո համերգը 40 րոպեով հետաձգվել է։
Լուրեր են պտտվել, թե Ագուտինը հարբած է եղել, ինքն էլ վեճի առիթ է դարձել։
Զույգի պաշտոնական ներկայացուցիչներն ավելի ուշ հերքել են այս տեղեկությունները՝ նշելով, որ Վարումը պարզապես իրեն վատ է զգացել, այդ պատճառով է համերգը հետաձգվել։
Նույնն իր սոցկայքերի էջերում գրել է նաեւ Վարումը։ Նա ամուսնու հետ համատեղ լուսանկար է տեղադրել՝ ցանկանալով ապացուցել, որ իր եւ Ագուտինի միջեւ ոչ մի խնդիր չկա։
Սակայն միեւնույնն է, ականատեսները պատմում են, որ Ագուտինը համերգից անմիջապես հետո այլ քաղաք է մեկնել, Վարումն էլ միայնակ է մնացել հյուրանոցում։