04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Իմ նպատակներից մեկը Եվրոպայի լիգայում հաղթելն է

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զրուցել է «United Review»-ի հետ:

«Դեռ շատ տեղեր ունեմ, որոնք բարելավելու կարիք կա:Ես ինձ շատ լավ գիտեմ և վստահ եմ, որ կարող եմ ավելի լավ գործել, և ավելի լավ կգործեմ: Հաջորդ մրցաշրջանում ավելի շատ գոլեր և փոխանցումներ կկատարեմ:

Պետք է խաղիդ յուրաքանչյուր կողմը բարելավես, պետք է քրտնաջան աշխատես դրա համար:

Ես բաց թողեցի Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը, բայց ամենակարևորն այն է, որ թիմը հաղթեց: Ինձ համար առաջնայինը թիմային հաջողությունն է, ավելի կարևոր է, քան՝ ցանկացած անհատական նվաճում, այնպես որ ես շատ ուրախ կլինեմ, եթե այս տարի մեկ այլ եզրափակչի մասնակցեմ: Չգիտես, թե վաղն ինչ կլինի, բայց մենք միայն լավն ենք մտածում և դրական ենք տրամադրված:

Այս մրցաշրջանում իմ նպատակներից մեկը Եվրոպայի լիգայում հաղթելն է: Իհարկե, ես գիտեմ, որ դա հեշտ չի լինի, հատկապես մրցաշարի այս փուլում, երբ հեշտ մրցակիցներ չկան: Ակնհայտ է՝ մենք հասկանում ենք քառորդ եզրափակչում «Անդերլեխտի» հետ դիմակայության կարևորությունը:

Գիտենք, որ երկու շատ բարդ խաղ է մեզ սպասվում, «Անդերլեխտը» հեշտ մրցակից չէ: Գիտեմ՝ որոշ մարդիկ մտածում են. «Ահ, մենք «Անդերլեխտի» հետ ենք, հեշտ կլինի նրանց հաղթելը», բայց դա այդպես չէ: Դիտել եմ նրանց մասնակցությամբ որոշ խաղեր Եվրոպա լիգայում և կարող եմ ասել, որ նրանք շատ լավ են խաղում և ունեն լավ թիմ՝ բարձրակարգ ֆուտբոլիստներով», – ասել է Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ