25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ եզդիները չեն նշում ապրիլի 7-ը

«Եթե իմ կարծիքն եք հարցնում, ես դեմ եմ ոչ ազգային տոները նշելուն: Ես կուզեի, որ մենք մեր տոները նշենք: Բայց, պետք է ասել, մերոնք ևս ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհավորում են ու նվերներ հանձնում թույլ սեռի ներկայացուցիչներին:

Այս տոնն աղերսներ ունի նաև քրիստոնեության հետ, և, փաստորեն, մեր կրոնին չի առնչվում, ուստի մեզ համար այն  ազգային երանգներ չունի», – Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց եզդիական համայնքի ներկայացուցիչ, Հայաստանի հանրային ռադիոյի եզդիների համար նախատեսված  հաղորդման խմբագիր Հասան Թամոյանը: 

«Մենք կանանց նվիրված հատուկ տոն չունենք, բայց դարեր առաջ եղել է մի կին՝ Խաթունա Ֆարխան, ում հայերեն կոչում եմ տիկին Ֆարխ: Մենք հավատում ենք, որ նա կանանց աջակիցն է: Ընդգծեմ՝ նա պատմական կերպար է եղել,  ու մեր բանահյուսական կերպարներից է՝  մեր ժողովրդի կողմից շատ սիրված: Երբ կինը հղի է լինում, կամ դժվարին կացության մեջ, ասում ենք Խաթունա Ֆարխան քեզ պահապան: Այնպես որ, կրկնում եմ՝ ես հակված եմ նրան, որ մենք նշենք հենց մեր ազգային տոները», – եզրափակեց ասան Թամոյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ