Անհրաժեշտություն կա
Հայաստանի կառավարությունը «շտապ օգնության» 10 նոր մեքենա կգնի: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 2-ի նիստում: Շտապելու պատճառն ավտոպարկը թարմացնելու անհրաժեշտությունն է՝ հանրային առողջապահության շահերից ելնելով: Այդ նպատակով 150 մլն դրամ (շուրջ 308 հազար դոլար) կհատկացվի: