20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արման Թաթոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Կարոլին Դույեին, Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին, Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն և Իրավական ծրագրերի պատասխանատու Իռեն Ալոյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հիմնախնդիրներ, այդ թվում խաղաղ բնակչության պաշտպանությանն առնչվող հարցեր:

Արման Թաթոյանը, կարևորելով մարդասիրական իրավունքի պահպանման գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերը, հաստատել է տվյալ ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Պաշտպանի աշխատակազմի համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում, ինչպես նաև իրականացնել տեղեկատվության փոխանակում՝ ամրապնդելով արդեն իսկ ձևավորված փոխգործակցությունը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ