30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի ս/թ մարտի 1-ի հայտարարությունը. « Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի բանակցությունների ավարտը : Այդ մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը սույն թվականի փետրվարի 27-28-ը ՀՀ Նախագահի՝ Բրյուսել կատարած այցի առիթով : ՀՀ Նախագահի մարտի 8-9-ը Ֆրանսիա  կատարելիք պաշտոնական այցից  մի […]

Ինտերպոլը հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

2017թ. մարտի 1-ին Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ.-ին ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116.0.8-3 (հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը), 165.2.2 (հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը), 183.2.1 (հատուկ արժեք ունեցող […]

Գլուխները կջարդենք. Կոտայքի փոխմարզպետ

«Պատերազմի վերսկսման հավանականությունը շատ քիչ է, որովհետև ազերիները մեր ուժը գիտեն ու տեսան ապրիլյան պատերազմում: Փաստը արձանագրվել է Արցախի նախագահի և ՀՀ նախագահի կողմից. երկրապահը առաջին իսկ օրը՝ 24 ժամվա ընթացքում տեղայնացվեց ամբողջ շփման գծում: Մեր հերոս զինվորների, առյուծ տղաների հետ պահպանեցինք մեր սահմանները»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ թե վերջին օրերի սահմանային լարվածությունը կվերաճի […]

«Ժողովրդին` հոտը, իրենց` դոլարները » /տեսանյութ/

Պաշտոնական Բաքուն պատբերաբար հանդես է գալիս հոխորտանքներով ու հայտարարություններով,  որոնց  ենթատեքստից կաելի է սպառնալ՝ ալիևյան վարչակազմն անընդհատ ուզում է ցույց տալ՝ Ադրբեջանի ԶՈԻ-ն նոր սպառազինություն է ձեռք բերում, պատրաստ  է «վերադարձնել օկուպացված տարածքները»: Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝  նմանատիպ հայտարարությունները արվում են՝ նպատակ ունենալով հոգեբանական ճնշման ենթարկել հայկական կողմին: «Ադրբեջանական կողմն իր ժողովրդին ուզում է ցույց […]

Եվ վարորդներին են հոգսից թեթևացնում, և վարչապետի հանձնարարականը՝ կատարում

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում դրանց նկատմամբ 25 և 50 տոկոս տույժեր կիրառելու ինստիտուտը: Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով այս նախագծից, փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ […]

Շարմազանովը` Կարեն Կարապետյանին . Առավոտ

Լոռու մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված «Տաշիրե ընկերությունների սեփականատեր Կարեն Կարապետյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ՀՀԿ-ական լինելն իրեն ավելի շատ կխանգարի առաջիկա ընտրություններում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանրության շրջանում լուրջ դժգոհություններ կան ՀՀԿ-ից: Այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով կուսակից ընկերոջ այդ հայտարարությունը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ական լինելն ինձ համար […]

Նախագահը մեկնում է Մոսկվա. ինչ կասի Պուտինը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին։ Հանդիպման օրակարգում են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ «Իզվեստիայի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել են, որ կստորագրվեն մի շարք համատեղ ներդրումային […]

Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում երեկ սկանդալային հայտարարություն է արել, նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում ու շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ […]

Դարավոր թշնամությունը սրվել է. Հրապարակ

Արարատի մարզում նախընտրական կրքերը շիկանում են։ Մի քանի օր առաջ ծեծկռտուք է եղել Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի կրտսեր որդու՝ Վիլենի, եւ Արգամ Աբրահամյանի ընկերոջ՝ Գոռ Նազարյանի միջեւ։ Նշենք, որ Գազի Հովոն եւ իր թիմակիցներն աշխատում են «Ավշարի» սեփականատեր  Արայիկ Գրիգորյանի համար։ Իսկ Արգամ Աբրահամյւսնը մասնակցում է «Ծառուկյան դաշինքով»։ Ամեն ինչ արվում է այս միջադեպը կոծկելու համար։ […]

Մի զուգարան չկա. Հրապարակ

Սոցիոլոգիական հարցումներով ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից վարչապետ Կարեն Կարապետյանը, երեւում է, որ շատ մեծ տեղ է տալիս զբոսաշրջության զարգացմանը։ Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներքո ստեղծվեց զբոսաշրջության պետական կոմիտե՝ նախկին վարչության փոխարեն։ Իսկ կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն էլ մամուլի ասուլիսներում խոսում էր բավականին հավակնոտ ծրագրերից՝ Հայաստանը զբոսաշրջության առումով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված